ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրանում Թուրքիայի հյուպատոսության դիմաց բողոքի ցույց է անցկացվում
Իրանի Թավրիզ քաղաքի բնակիչները հավաքվել են Թուրքիայի գլխավոր հյուպատոսության դիմաց բողոքի ցույց են իրականացնում: Մարդիկ հակաթուրքական կարգախոսներ են հնչեցնում:
Հիշեցնեմ, որ Իրանի խորհրդարանի խոսնակի միջազգային հարցերով հատուկ օգնական Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին խորհուրդ է տվել լավ ուսումնասիրել պատմությունը, գրում է IRNA գործակալությունը։
«Էրդողանի վերջին դիտողություններն ինձ ապշեցրել են։ Հետաքրքիր է՝ Թուրքիայի նախագահը գիտի՞՝ ինչ է խոսում։ Պարոն նախագահ, հարևանության և էքսպանսիոնիզմի ակնկալիքի միջև տարբերություն կա»,-Twitter-ի իր էջում գրել է Աբդոլլահիանը:
Նա նաև Էրդողանին կոչ է արել հայտարարություններով հանդես գալուց առաջ կարդալ պատմությունը։
«Խնդրում եմ ուշադիր կարդացեք Իրանի և մասնավորապես՝ Իսլամական Հանրապետության պատմությունը», - հավելել է նա։
Ավելի վաղ Իրանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Սաիդ Ղաթիբզադեն հաղորդել էր, որ Թեհրանում Թուրքիայի դեսպանը այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունների համար Իրանի ԱԳՆ է կանչվել։
«Թուրք դեսպանին հայտնել են, որ տարածքային հավակնությունների և ռազմատենչ կայսերական էքսպանսիայի դարաշրջանն արդեն երկար տարիներ ավարտվել է»,- նշել էր նա։ Ղաթիբզադեի խոսքով՝ «ընդգծվել է, որ Իրանը ոչ մեկին թույլ չի տա խախտել իր տարածքային ամբողջականությունը»։
Նմանատիպ հոդվածներ
Հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ. վիրավորում է ստացել երեք պահեստազորային. Արցախի ՊԲ
Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր Հադրութի հատվածում հայկական ուժերը դիմել են զինվ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայկական զինտեխնիկան՝ Բաքվի ռազմական շքերթում
Հայկական զինտեխնիկան՝ Բաքվի ռազմական շքերթում:
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ Առաջին ալիքը փաստում է, որ հրադադարի ռեժիմը խախտվել է ադրբեջանական կողմից
Ռուսաստանի Առաջին ալիքը նշում է, որ Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը խախտվել է ադրբեջանական կողմից
Թուրքական ռազմական տեխնիկան նկատվել է Արցախի Քարվաճառի շրջանում. Wargonzo
Թուրքական ռազմական տեխնիկան նկատվել է Արցախի Քարվաճառի շրջանում: Այս մասին հայտնում են @wargonzo- ի աղբյուրները Հայաստան...