Դատարանը քննում է Արա Վարդանյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ դատախազության բողոքը

Վերաքննիչ քրեական դատարանը քննում է «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ի նախկին տնօրեն Արա Վարդանյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ դատախազության բողոքը:

 

Նիստից առաջ՝ լրագրողների հետ զրույցում, Վարդանյանը հայտնեց, որ մեղադրանքը չի ընդունում եւ կարծում է, որ սա քաղաքական հետապնդում է:

Արա Վարդանյանը 10 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել 2019 թվականի դեկտեմբերի 12-ին, երբ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ,  բավարարել էր պաշտպանական կողմի միջնորդությունը՝ թույլատրելով գրավի կիրառելիությունը:

 

Վարդանյանը կալանավորվել էր յուրացման կամ վատնման հոդվածով, ապա գրավով ազատ արձակվել: Հոկտեմբերի սկզբին, սակայն, ԱԱԾ-ն հայտարարեց, որ Վարդանյանի մասնակցությամբ նոր հափշտակության դեպք է բացահայտվել, ինչից հետո միջնորդություն ներկայացվեց դատարան՝ նրան կալանավորելու վերաբերյալ, որը բավարարվեց: ԱԱԾ հայտարարության մեջ մասնավորապես ասվում էր, որ նրան դեռ անցած տարվա հուլիսին առաջադրված մեղադրանքը լրացվել է եւ փոփոխվել: Ըստ այդմ՝ Վարդանյանը 2017 թվականի հոկտեմբերի 26-ին կնքել է պայմանագիր Արցախի շրջանների վարչակազմերի կրթության բաժիններում շուրջ 150 միլիոն դրամի գույք մատակարարելու մասին, սակայն գույքը չի մատակարարվել, իսկ հիմնադրամից այդ նպատակով դուրս գրված գումարը յուրացնելու նպատակով կազմել են կեղծ փաստաթղթեր:

Քաղաքականություն

Պատահարներ