Պատերազմը շարունակվում է միայն մի պատճառով․ Զելենսկին՝ դիմել է ԱՄՆ-ին
Վլադիմիր Պուտինին խոսակցություններով կանգնեցնել չի ստացվի, ճնշում է պետք։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանը գրեթե ամեն օր հարյուրավոր հարձակումներ է իրականացնում Ուկրաինայի կրիտիկական և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա։
«Ուկրաինան երբեք պատերազմի չի ձգտել։ Մենք համաձայնել ենք կրակի անվերապահ դադարեցմանը, խաղաղության հնարավորություններ ենք փնտրել, բայց հենց Ռուսաստանն է անընդհատ արգելակում այդ գործընթացը՝ մանիպուլացնում, ձգձգում բանակցությունները, ահաբեկում մեր մարդկանց օդային հարվածներով։ Պատերազմը շարունակվում է միայն այն պատճառով, որ Մոսկվան չի ցանկանում այն ավարտել։
Պուտինի խոսակցություններով կանգնեցնել չի ստացվի՝ ճնշում է պետք։ Անհրաժեշտ են վճռական քայլեր ԱՄՆ-ից, Եվրոպայից», - գրել է Զելենսկին սոցիալական ցանցում:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է՝ պետություններից են առավել շատ Հայաստան այցելել
Զբոսաշրջության կոմիտեն հրապարակել է 2025 թվականի հոկտեմբերին Հայաստան այցելած զբոսաշրջիկների տվյալները։ Այդ ամիս Հայաստա...
Հայաստանում կկառուցվեն հինգ նոր ջրամբարներ․ ՏԿԵ նախարար
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը 2026թ․ պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ...
Ֆրանսիան կպահպանի ՀՀ-ին ռազմական աջակցությունը՝ անկախ ընտրությունների արդյունքներից. Bloomberg
Ֆրանսիան կպահպանի Հայաստանին ռազմական աջակցությունը՝ անկախ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքից։ Այս մասին...
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին նախազգուշացրել է Իրանին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ նախազգուշացում է հղել Իրանին՝ կապված նոր համաձայնագրի պայմանների հետ։ «Այսօր մե...