Քաղաքականություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին նախազգուշացրել է Իրանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին նախազգուշացրել է Իրանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ նախազգուշացում է հղել Իրանին՝ կապված նոր համաձայնագրի պայմանների հետ։


«Այսօր մենք ունենք համաձայնագիր, որը ստորագրվել է երեկ երեկոյան, և մենք ունենք 60 օր։ Նրանք պետք է գործարք կնքեն: Հակառակ դեպքում մենք կձեռնարկենք այնպիսի քայլեր, որոնք նրանց դուր չեն գա: Բայց ես չեմ կարծում, որ դրան կհասնի»,- Axios-ի հետ զրույցում նշել է Միացյալ Նահանգների ղեկավարը։


Հարցազրույցի ընթացքում նա անդրադարձ է կատարել նաև ռուս-ուկրաինական հակամարտությանը՝ հայտնելով, որ եթե Ռուսաստանի Դաշնությունը չհեռացվեր «Ութի խմբից», ապա Ուկրաինայում ռազմական գործողություններ կարող էին չսկսվել: Այս խնդրի համար Թրամփը մեղադրել է Բարաք Օբամային:


Սպիտակ տան առաջնորդը միաժամանակ փաստել է, որ Ռուսաստանը հնարավորություն ուներ Ուկրաինայում պատերազմին վերջ դնել հենց առաջին օրը, «եթե չլիներ ռուս գեներալը, որը տանկերը Կիև էր ուղարկել ճահճի միջով»: Նա շեշտել է, որ իրեն հաճախ են քննադատում Ռուսաստանի հանդեպ լավ վերաբերմունք ցուցաբերելու համար:


«Ես շատ կոշտ եմ եղել Ռուսաստանի նկատմամբ։ Ես շատ կոշտ էի Չինաստանի նկատմամբ, ամենակոշտը։ Ահա թե ինչու են նրանք հարգում ինձ»,- հայտարարել է Թրամփը:


Բացի այդ, նա տեղեկացրել է Չինաստան և Թուրքիա կատարելիք իր առաջիկա այցերի մասին:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250