Հայաստանում կկառուցվեն հինգ նոր ջրամբարներ․ ՏԿԵ նախարար
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը 2026թ․ պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ տեղեկացրել է, որ հանրային ներդրումային կոմիտեն հինգ ջրամբարների նախագծերին տվել է դրական եզրակացություն։ Նրա խոսքով՝ պատրաստ են Քասախի, Ելփինի, Լիճքի, Արթիկի և Աստղաձորի ջրամբարների շինարարական նախագծերը, և դրանց իրականացումը կմեկնարկի 2026 թվականին։
Նախարարը նշել է, որ նույն թվականին 12 ջրամբարի համար կիրականացվեն տեխնիկատնտեսական հաշվարկներ, որոնց համար նախատեսված է 1 միլիարդ դրամ։ Բացի այդ, ջրամբարների վերազինման նպատակով 2026թ․ բյուջեում նախատեսված է 264,3 միլիոն դրամ։
Հիշեցնենք, որ 2024թ․ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2025թ․ բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, այն ժամանակ նախարարի պաշտոնը զբաղեցնող Գնել Սանոսյանը հայտնել էր, որ 2025 թվականին նախատեսվում է սկսել հինգ փոքր ջրամբարի շինարարություն, ինչպես նաև պատրաստ են 28 շատ փոքր ջրամբարների նախագծեր։
Հավելենք՝ փոքր ջրամբարները նպաստում են խոշոր ջրամբարներից դեպի ջրանցքներ ջրի մատակարարման կարգավորմանը։
Նմանատիպ հոդվածներ
«Հրապարակ». Իշխանության և «Լուսավոր Հայաստանի» միջև անջրպետը խորանում է
«Հրապարակ» թերթը գրում է. Իշխանության եւ «Լուսավորի» միջեւ անջրպետը խորանում է։ Բյուջեի առթիվ ծագած հակամարտությունը դրս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյան-Ալիև սպասվող հանդիպման մասին
Հնարավոր է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մինչև ամսվա վերջ հանդիպեն։ Լրագրողների հետ ճ...
Թեհրանը զանգվածային ռմբակոծության է երթարկվում
Այս պահին Թեհրանը զանգվածային ռմբակոծության է երթարկվում։ Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները։ Թեհրանում բնակ...
ՈՒՂԻՂ. Ընթանում է ավագանու նիստը
Երևանի քաղաքապետարանում ընթանում է ավագանու նիստը: