Ուկրաինայի զինված ուժերը 150 զինամթերքի օգնությամբ հարձակվել են Բելգորոդի մարզի 6 շրջանների վրա
Ուկրաինայի զինված ուժերը 150 զինամթերքի օգնությամբ հարձակվել են Բելգորոդի մարզի 6 շրջանների վրա: Այս մասին հայտնել է մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։
Արդյոք տուժած քաղաքացիներ կան, թե ոչ դեռևս տեղեկություն չի փոխանցվում:
Հավելենք, որ երկու խաղաղ բնակիչ է վիրավորվել Խերսոնի շրջանում ուկրաինացի զինվորականների կողմից իրականացված գնդակոծության հետևանքով: Այս մասին հայտնել Է նահանգապետ Վլադիմիր Սալդոն։
Նրա տեղեկություններով ՝ շատ բնակավայրերում վնասվել են առանձնատներ եւ տնտեսական շինություններ, վնասվել է հացահատիկի պահեստ։
«Մեկ օրվա ընթացքում ուկրաինացի ահաբեկիչները Խերսոնի շրջանի ձախ ափի քաղաքացիական ենթակառուցվածքի ուղղությամբ արձակել են ավելի քան 50 արկ, շարունակել են օգտագործել անօդաչու թռչող սարքեր» - հավելել Է Սալդոն։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական ուժերին սպասվում է «ծանր ճակատամարտ» . Քոհեն
Ուկրաինան մտադիր է որոշ ժամանակով պահել Կուրսկի շրջանի այն տարածքները, որոնք օգոստոսի սկզբին սկսված ռազմական գործողությա...
Ռուսաստանն առաջին անգամ կասետային զինամթերքով հարձակվել է Ուկրաինայի վրա. վարչապետ
Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել է, որ սա առաջին դեպքն է, երբ Ռուսաստանը կասետային զինամթերքով հարձակվում է...
ՌԴ միջուկային դոկտրինը այժմ ճշտվում է. Լավրով
Ռուսաստանն այժմ ճշտում է իր միջուկային դոկտրինը, ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։«...
ՌԴ-ի տարածքում ԱՄՆ-ի արտադրության հրթիռների օգտագործումը նվազագույն արդյունավետություն կունենա. TWSJ
Ռուսաստանի տարածքում ԱՄՆ-ի արտադրության հրթիռների օգտագործումը նվազագույն արդյունավետություն կունենա։ Այս մասին գրում է...