
«Գալֆ»-ի բաժանած ձրի 10 լիտր բենզինով ապացուցվեց՝ «5000-անոցները» մնացել են նույնը․ փաստաբան

Ֆեյսբուքի հայկական հարթակի քննարկվող թեմանից մեկը երեկ Երեւանում կաթվածահար երթևկությունն էր: Ինչի առթիվ փաստաբան Մարինե Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել.
««Գալֆ»-ի բաժանած ձրի 10 լիտր բենզինով ապացուցվեց, որ ձրիակերության մոլուցքը վերջնականապես կթաղի ոչ միայն քաղաքի երթևեկությունը, այլև մարդկային ինքնասիրությունը:
Մինչև ազգի մի մասը պայքարում է «Հայաստան, Արարատ, Արցախ, Սյունիք, Հայ եկեղեցի, արդարություն, պետություն, արժանապատվություն» և այսօրինակ կարևոր արժեքների համար, մյուս մասը տիկտոկում սրտատրոփ սպասում է հաջորդ 10 լիտր ձրի բենզինի գովազդին: Կյանքը թանկացել է, բայց «5000-անոցները» մնացել են նույնը՝ ընչաքաղցությունն անբուժելի է»,- գրել է Փաստաբանը:
Հավելենք՝ «Փաստ» թերթը տարածվել էր մի հոդված հետևյալ վերնագրով՝ «Արհեստական խցանումներ, անվճար բենզին. ՔՊ-ն փորձում է խափանել «Մեր ձևով» շարժման հանրահավաքը»։ Այս հոդվածին էլ արձագանքել էր վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ «Ֆեյսբուք»-յան իր էջում գրելով․
«Պատճառներից մեկը, թե ինչու ձեր խմբակը որևէ շանս չունի առաջիկա ընտրություններում: Էսքան անադեկվատություն, էսքան ախմախություն, որ դուք եք գրում մեր մասին, երաշխավորում է ձեր ֆիասկոն: Ու քանի որ դուք դրանից դուրս ուրիշ բանի ունակ չեք, 2026-ի հունիսին էլ ֆիասկոն ապահովված է: Շարունակեք խայտառակվել»,- գրել է Արայիկ Հարությունյանը: