Լավրովը խոսել է Հայաստանի անվտանգության ապահովման հարցում՝ ՌԴ-ի հանձնառության մասին
Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի՝ որպես իր դաշնակցի անվտանգության ապահովմանը։ Այս մասին հայտարարել է երկօրյա աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։
«Վլադիմիր Պուտինը Ձեզ ամենաջերմ մաղթանքներն է փոխանցում և հաջողություն մաղթում երկրի զարգացման գործում ու այն պայմանավորվածությունների կյանքի կոչման համար, որոնք ձեռք են բերվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ»,-ասել է Լավրովը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը:
ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ Ռուսաստանի և Հայաստանի համագործակցությունը հետևողականորեն իրականացվում է բոլոր ուղղություններով՝ ներառյալ տնտեսությունը, քաղաքական կապերը, ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը:
«Մենք հավատարիմ ենք մեր դաշնակցի` Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման հանձնառությանը։ Այդ մասին խոսվել է նաև նախագահ Պուտինի հետ Ձեր հանդիպումներում և պարբերաբար, իրականացվող մեր պաշտպանական գերատեսչությունների շփումներում։ Այստեղ ոչ մի կասկած չի կարող լինել», - հավելել է Լավրովը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՅԴ–ն ու «Վերածնվող Հայաստանը» դաշինք են կազմում. հայտնի է թե ով կգլխավորի դաշինքը
«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը որոշել է ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցել Հայ հեղափոխական դաշնակցության հետ ն...
Ալիևը հրամանագիր է ստորագրել Շուշիի վերաբերյալ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել՝ «Շուշի քաղաքն Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք հռչակելու մասին»,-...
Սերգեյ Լավրովի ինքնաթիռը ժամանեց Երևան
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանեց Երևան։ «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորեց ՀՀ արտգործնախարարի պաշ...
Թուրքիայի արձագանքը՝ Լատվիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստին
Լատվիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը դժգոհություն է առաջացրել պաշտոնական Անկարայում:Թուրքիայի արտա...