Զելենսկին ժամանել է ԱՄՆ Թրամփի հետ հանդիպելու համար

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Միացյալ Նահանգներ՝ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների համար։


Երկու պետությունների ղեկավարները կհանդիպեն վաղը։


Ինչպես հաղորդել է Bloomberg-ը, Զելենսկին ԱՄՆ նախագահի համար խոստումների ցանկ է պատրաստել՝ ամերիկյան նոր զենքի մատակարարումներն ապահովելու համար։ Ակնկալվում է, որ Կիևը ԱՄՆ-ին կառաջարկի զենքի և էներգիայի մատակարարումներ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաների դիմաց։


Այս հանդիպումից առաջ Թրամփը զրուցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ռուսաստանի առաջնորդը շնորհավորել է ԱՄՆ նախագահին Գազայի հատվածում հրադադարի հաստատման կապակցությամբ և շնորհակալություն հայտնել Մելանյա Թրամփին ռուս և ուկրաինացի երեխաներին իրենց հայրենիք վերադարձնելու ջանքերին նրա մասնակցության համար։


Երկու կողմերն էլ քննարկել են ռուս-ամերիկյան առևտրային հարաբերությունների հեռանկարները ուկրաինական հակամարտության ավարտից հետո։


Ավելին, Թրամփը հայտարարել է ռուսական և ամերիկյան պատվիրակությունների միջև նոր բանակցությունների մասին և ասել, որ կհանդիպի Պուտինի հետ Հունգարիայում։


Ավելի վաղ Կրեմլը պատասխանել է այն հարցին, թե արդյոք Թրամփը Պուտինի հետ զրույցից հետո Ուկրաինային կհանձնի՞ «Տոմահավկ» հրթիռային համակարգը։


Քաղաքականություն

Պատահարներ