Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Վենեսուելայի իշխանությունները հայտնել են, որ հունիսի 24-ին տեղի ունեցած 7,2 և 7,5 մագնիտուդով երկու ուժեղ երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 1700-ը, աըս մասին հայտնում է Euronews-ը։
Պաշտոնական տվյալներով՝ վիրավորվել է 5034 մարդ, ավելի քան 15,800 մարդ տեղահանվել է, իսկ շուրջ 22,600-ը բուժօգնություն է ստանում։ Միաժամանակ, ՄԱԿ-ի աջակցությամբ իրականացվող փրկարարական աշխատանքների շրջանակում գնահատվում է, որ մինչև 68 հազար մարդ դեռևս համարվում է անհետ կորած։
Ամենաշատը տուժել է Լա Գուաիրա նահանգը, որտեղ իշխանությունները հայտարարել են աղետի գոտի և շարունակում են լայնածավալ որոնողափրկարարական աշխատանքները միջազգային թիմերի մասնակցությամբ։
Աղետի գոտում դեռևս գրանցվում են հետցնցումներ։ Միևնույն ժամանակ ԱՄՆ-ն և մի շարք այլ երկրներ աջակցություն են ցուցաբերում փրկարարական ու վերականգնողական աշխատանքներին, իսկ Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի զարգացման բանկը հայտարարել է մինչև 200 միլիոն դոլարի վերականգնման հիմնադրամի ստեղծման մասին։
Նմանատիպ հոդվածներ
Վենեսուելայում հզոր երկրաշարժեր են գրանցվել. կանխատեսվում են հազարավոր զոհեր
Վենեսուելայում երեկ երեկոյան 7,2 և 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել։ BBC-ի փոխանցմամբ՝ մասնագետներ...
Երևան-Երասխ ճանապարհին ավտոմեքենայի հրդեհից 4 մարդու կիսամոխրացած մարմին է հայտնաբերվել
Այսօր՝ ժամը 04։50-ի սահմաններում, Երևան–Երասխ ավտոճանապարհին՝ Սուրենավան գյուղի վարչական տարածքում, հրշեջ-փրկարարները մա...
Բայց չմոռանաս՝ դու «Հաց բերողին» սպանել ես․ Արփինե Հովհաննիսյանը՝ աղմկահարույց դեպքի մասին
Այս հարցը շատ մարդու կարող էիք տալ, իրավապահ համակարգից լիքը մարդ կա, իրենց կարող էիք տալ, հիմա նույնիսկ անուններ էլ կար...
Գյումրիի ոստիկաններից մեկը մեղադրվում է քաղաքացիներին խոշտանգելու համար
ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ ավարտվել է նախաքննությունը Գյումրիում ծառայություն իրականացրած ոստիկան Ս.Խ.-ի վերաբեր...