Ջո Բայդենը ոչ պաշտոնական հանդիպում է անցկացրել «Մոսսադի» ղեկավարի հետ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդիպել է Վաշինգտոնում գտնվող «Մոսսադ» իսրայելական արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Յոսի Քոենի հետ, ընդ որում՝ բանակությունները նախապես պլանավորված չէին: Այդ մասին գրում է Axios լրատվականը:
Հայտնի չէ՝ երբ է անցկացվել Բայդենի եւ Քոենի հանդիպումը՝ ուրբաթ Ամերիկայի առաջնորդի եւ Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի միջեւ կայացած հեռախոսազրույցից առաջ, թե հետո: Պարբերականի տվյալներով՝ Քոենը տեղեկացրել է Նեթանյահուին Իրանի թեման քննարկելու մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Հինգշաբթի Քոենը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Հատուկ ծառայության ղեկավարը «խորին մտահոգություն» է հայտնել միջուկային ոլորտում Իրանի գործունեության կապակցությամբ: Ավելի վաղ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը լրագրողների համար հերթական ճեպազրույցի ժամանակ ո՛չ հերքել է, ո՛չ հաստատել Բլինքենի եւ Քոենի միջեւ խորհրդակցությունների փաստը: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն եւ Իսրայելը գտնվում են սերտ շփման մեջ:
Նմանատիպ հոդվածներ
«Ադրբեջանցիներն արդեն բացիեբաց խոսում են հունիսին Ստեփանակերտը Բաքվի վերահսկողության տակ անցնելու մասին». Ռուբեն Մելիքյան
Մարդիկ արդեն բացիեբաց խոսում են հունիսին Ստեփանակերտը Բաքվի վերահսկողության տակ անցնելու մասին։ Այս մասին իր ֆեյսբուքյան...
«Էս ի՞նչ թշվառ իրավիճակում է հայտնվել ՀՀԿ-ն, որ հերիք չէ դաշինք է կազմում Վանեցյանի հետ, մի հատ էլ ցուցակի առաջին կին վերցնում է Թագուհի Թովմասյանին». Լյովա Եղիազարյան
«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Էս ի՞նչ թշվառ իրավիճակո...
Իսրայելի ԱԳՆ-ն հայ ժողովրդի սարսափելի տառապանքն ու ողբերգությունը չի ճանաչում որպես ցեղասպանություն
Իսրայելի արտգործ նախարարությունը հայտարարել է, որ ճանաչում է «հայ ժողովրդի սարսափելի տառապանքն ու ողբերգությունը», բայց...
ՀՀԿ-Վանեցյան դաշինքի ցուցակի առաջին կին անդամը Թագուհի Թովմասյանն է
Պատերազմից հետո «Իմ քայլը» խմբակցությունը լքած պատգամավոր Թագուհի Թովմասյանը լինելու է ՀՀԿ-«Հայրենիք» դաշինքի առաջին կին...