
Գեղարքունիքի մարզում բրուցելոզով վարակված մարդկանց թիվը աճել է

Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղում բրուցելոզով վարակված բնակիչների թիվը հասել է 10-ի: Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներկայացուցիչ Ռոբերտ Կավկասյանը։
Հիշեցնենք` մայիսի 22–ին հայտնի դարձավ, որ Չկալովկայում արձանագրվել էր վարակվածության 4 դեպք։ Դրանից հետո կենտրոնը գյուղում իրականացրել է հակահամաճարակային միջոցառումներ և ստուգել համայնքի 153 բնակչի:
Արյան լաբորատոր հետազոտության արդյունքում հայտնաբերվել է ևս 6 դեպք։ Ներկայում իրականացվում են հիվանդության տարածումը կանխելու համար իրազեկման միջոցառումներ։
Բրուցելյոզը հիվանդ կենդանիներից մարդուն փոխանցվող վարակ է, որը բնորոշվում է լիմֆոիդ հյուսվածքի, հենաշարժական համակարգի և նյարդային համակարգի ախտահարմամբ: