Քաղաքականություն
Կոչուբաևին խոշտանգելով ձերբակալելն ու կալանքի տանելը չեն կարող փոխել իրականությունը․ Լևոն Քոչարյան
Ընդդիմադիր պատգամավոր Լևոն Քոչարյանն իր տելեգրամյան ալիքում անդրադարձել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւի ձերբակալությանը։
«Քննիչներ, դատախազներ, դատավորներ, երբ ակնհայտ ապօրինի կերպով գործեր եք կարում և բանտարկում հոգևորականներին, իշխանություններին ընդդիմացող մարդկանց, պիտի նաև պատրաստ լինեք նրան, որ ձեզ իրավացիորեն ասվելու է այն, ինչ ասել է Ալեքսանդր Կոչուբաևը ձեր մասին։ Սա չափազանց օրինաչափ է և ասվում է հազարավոր սթափ մարդկանց կողմից։ Կոչուբաևին խոշտանգելով ձերբակալելն ու կալանքի տանելը չեն կարող փոխել իրականությունը։
Նիկոլները գալիս և գնում են, բայց ձեր արած ստորությունները դաջված են մնալու ձեր կենսագրության մեջ» , - գրել է նա։
Նշենք, որ Կոչուբաեւը ձերբակալվել է ֆեյսբուքյան գրառման համար։
Նմանատիպ հոդվածներ
Հայ պաշտոնյաների հետախուզման մասին փաստն այդպես էլ չի հաստատվում․ գլխավոր դատախազ
Հայաստանից արտագաղթը դադարել է. Փաշինյան
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ձեզնից մեկի որդին արտագաղթել էր Բելառուս, որպեսզի թաքնվի հայկական արդարադատությունից. Ռուբինյան
5.0