Սա նշանակում է, որ Հայաստանը ձեռքերը լվացել է Ղարաբաղից. Քոչարյան
Մենք որոշակիություն ստացել են ԼՂ կարգավիճակի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշմանն առնչվող: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 27-ին, տարեվերջյան իր ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Արդեն հասկանալի է, որ եթե վարչապետն ասում է, որ 2016-ից որեւ նույնիսկ տեսական հնարավորություն չկար Ղարաբաղը Ադրբեջանից դուրս կարգավիճակի համար, սա ՀՀ դիրքորոշումն է: Սա նշանակում է, որ Հայաստանը ձեռքերը լվացել է Ղարաբաղից: Այս վերջին հայտարարություններով վարչապետն, ըստ էության, կասկածի տակ դրեց Արցախի սեպտեմբերի 2-ի հռչակագիրը, որը Ղարաբաղի գոյության, ձեւավորման հիմքում է դրված: Կամ չեն հասկանում՝ ինչ են անում, կամ անում են ծրագրավորված, կուկլավոդների ծրագիր է իրականացվում Հայաստանում:
Ըստ էության բոլոր կարեւոր ուղղություններով ունենք կտարյալ ձախողում: Ամենից հետաքրքիրն այն է, որ երբ առաջին դեմքից իջնում ես ներքեւ, պարզ չի՝ ումից հարցնես: Ոչ մեկը բավարար ժամկետով չի աշխատում, որ մի բան հարցնես: Կարծես կարտերի կալոդ է, խառնում, բաժանում են, նորից են խառնում»,-հայտարարեց նա:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը ստանձնեց ՀԱՊԿ-ի նախագահությունը
Հայաստանը ստանձնել է 2022 թ. նախագահությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ)։ Տաջիկստանից...
Փաշինյանը հայտարարություն է տարածել. ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը կմեկնեն Ղազախստան
Ղազախստանի հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաեւի դիմումի հիման վրա եւ Ղազախստանի ազգային անվտանգությանը եւ ինքնիշխ...
Ադրբեջանում Իրանի դեսպանատունը ահա այսպիսի քարտեզ է հրապարակել
«Ադրբեջանում Իրանի դեսպանատան Twitter-յան պաշտոնական էջը ահա այսպիսի քարտեզ է հրապարակել և գրառում կատրել… «ECO միջանցքի...
Ադրբեջանցիներին նյարդայնացրել է, որ Ալիևի որդին զինվորական հագուստ է կրել
Ադրբեջանական սոցիալական հարթակներում բավական լայն աղմուկ է բարձրացել ահաբեկիչ Իլհամ Ալիևի տղայի՝ Հեյդար Ալիևի, զինվորակա...