Գերմանիան Թուրքիային կործանիչներ է վաճառում

Գերմանիան հաստատել է Թուրքիայի՝ 40 միավոր «Eurofighter» տիպի կործանիչների ձեռքբերման դիմումը։ Որոշումը բուռն արձագանք է առաջացրել Հունաստանում՝ Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլի Անկարա այցից առաջ։


Գերմանական դիվանագիտական աղբյուրների համաձայն՝ Բեռլինը տվել է դրական պատասխան՝ թույլ տալով վաճառքը ՆԱՏՕ-ի շրջանակում հավաքական պաշտպանության նպատակներով։


Հունական մամուլը կտրուկ է արձագանքել Գերմանիայի որոշմանը՝ քննադատելով Բեռլինին Թուրքիայի առջև «կանաչ լույս» վառելու համար։ Տեղական հրապարակումներում ընդգծվել է, որ այդ քայլը կարող է լարել տարածաշրջանի իրավիճակը։ Հունական «Tribune» օրաթերթը որոշումն անվանել է «դիվանագիտական պարտություն» Հունաստանի համար։


Գերմանիայի կառավարությունը դեռևս հուլիսին էր հաստատել Թուրքիայի նախնական դիմումը՝ «Eurofighter» կործանիչների ձեռքբերման վերաբերյալ, ինչը հաստատել էր կառավարական խոսնակ Շտեֆան Կոռնելիուսը։

Քաղաքականություն

Պատահարներ