Դաժանության առումով Նեթանյահուն վաղուց գերազանցել է նրան. Էրդողան

Իսրայելական ավազակությունից և պետական ​​ահաբեկչությունից պաշտպանված լինելու Իրանի իրավունքը լիովին բնական է, օրինական և իրավաբանորեն հիմնավորված: Այս  մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:


Նրա խոսքով` ցեղասպանություն իրականացնելու դաժանության առումով Նեթանյահուն վաղուց գերազանցել է Ադոլֆ Հիտլերին:


Էրդողանը նշել է, որ Անկարան պատրաստվել է և շարունակում է պատրաստվել Իրանի և Իսրայելի միջև հակամարտությանն առնչվող ցանկացած զարգացման և հնարավոր բացասական սցենարների։


«Իսրայելի ագրեսիայի դադարեցումը անհրաժեշտ է խաղաղության և ամբողջ մարդկության համար։ Մեր տարածաշրջանի բոլոր երկրները, դրանց թվում՝ հարևան Իրանը, պետք է անհրաժեշտ դասեր քաղեն տեղի ունեցող իրադարձություններից», - ասել է նա։