Հասարակություն
4-րդ դասի վտանգավորության մեծաքանակ կենցաղային աղբ՝ Սևանում
Սևան» ազգային պարկի հողերին հասցվել է շուրջ 33.5 միլիոն դրամի վնաս:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին սեպտեմբերի 18-ին ստացված ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում աղբի կուտակումների վերաբերյալ ահազանգի հիմքով հարուցվել էր վարչական վարույթ։
Պարզվել է, որ ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Սևան անտառպետության տարածքում, ոչ պատշաճ հսկողության արդյունքում, կուտակվել է 4-րդ դասի վտանգավորության մեծաքանակ կենցաղային աղբ։
Ծանր տեխնիկայի միջոցով կուտակված աղբի վերացման աշխատանքների չկանոնակարգված կազմակերպումը հանգեցրել է 0,81հա հողի աղբոտման։
Կատարվել է հողային ռեսուրսներին պատճառված վնասի հաշվարկ, որը կազմել է 33.484.320 ՀՀ դրամ։
Առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։
Նմանատիպ հոդվածներ
Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին՝ Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ
Կարեն Խաչանովի ու Անդրեյ Ռուբլյովի բարեգործական խաղի հասույթը կտրամադրվի արցախահայությանը
Նոր սկանդալ Ադրբեջանում. «Ուրալյան ավիաուղիներ»-ի քարտեզում Հայաստանն ու Արցախը միասին է պատկերել
Անհրաժեշտության դեպքում ՌԴ-ն իր պայմանագրային պարտավորությունը կկատարի. Նիկոլ Փաշինյան
Ավելին Հասարակություն բաժնից
Viva-ն ձեռք է բերել Ovio-ն. մանրամասներ
Ծառուկյանի տանը պահվող կենդանիները տեղափոխվում են Կենդանաբանական այգի
4.0