Հասարակություն
Կարեն Խաչանովի ու Անդրեյ Ռուբլյովի բարեգործական խաղի հասույթը կտրամադրվի արցախահայությանը
Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը և ռուս թենիսիս Անդրեյ Ռուբլյովը բարեգործական խաղ կանցկացնեն, որի հասույթը կտրամադրվի արցախահայությանը:
Նախաձեռնության հեղինակը ՀՄԸՄ Գլենդելի «Արարատ» մասնաճյուղն է: Բարեգործական խաղը կկայանա ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում, մարտի 16-ին:
Կարեն Խաչանովը պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում 15-րդն է: Նա 4 անգամ հաղթել է միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարում: Նա Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Պատմական օր Հայաստանի տեխնոլոգիական ոլորտում․ բացվեց AI առաջին գործարանը
Նիկոլ Փաշինյանը կոչով դիմել է ՀՀ քաղաքացիներին
5.0
Հունիսի 1-ին ՆԳՆ-ն երեխաներին հրավիրում է մեծ տոնախմբության․ անակնկալներ, շոուներ և նվերներ
5.0