Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի հույժ կարևոր քայլը՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու վերաբերյալ
Մենք գնահատում ենք ձեր երկարաժամկետ նվիրվածությունը խաղաղության օրակարգին։ Այս մասին Երևան կատարած այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասել է ԵԱՀԿ նախագահ և Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենը։
«Մենք գնահատում ենք ձեր երկարաժամկետ նվիրվածությունը խաղաղության օրակարգին, ջերմորեն ողջունում եմ այն հույժ կարևոր քայլը, որ կատարվել է Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման գործում, մասնավորապես, օգոստոսի 8-ի համաձայնությունը։ Մենք նկատել ենք Հայաստանի աջակցությունը խաղաղության օրակարգին, անկախ բոլոր մարտահրավերներ և խոչընդոտներ հանդիսացող հանգամանքներից»,- ասել է Վալտոնենը։
Նա ընդգծել է, որ հույժ կարևոր է ամրապնդել խաղաղության գործընթացը և շարունակական բնույթ տալ «այն խոստումնալից քայլերին, որ արդեն արված են՝ ստորագրելով համաձայնագիրը և կարգավորելով հարաբերությունները, որպեսզի խաղաղությունը այս տարածաշրջանում լինի կայուն»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ֆրանսիայի արտգործնախարարը Ջերմուկում է
Ֆրանսիայի արտգործնախարարը Կատրին Կոլոննան Ջերմուկում է: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը: Հայաստանի զինված...
Հարց ուղղում եմ կրթության, գիտության… պարո՛ն Հարությունյան, Ձեզ․ Մանե Թանդիլյան
Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԿԳՄՍ նախարարին հարց ուղղելիս ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանը մոռացավ նախարարութ...
Արտակ Բեգլարյանն իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից
ԱՀ պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանն իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից. «Սիրելի՛ հայրենակիցներ, Տեղ...
Փաշինյանը հեղեղից տուժած քաղաքացիներին փոխհատուցելու բանաձև է առաջարկել
Ոչ թե պետք է հաշվի առնել, թե քանի սեղան–աթոռ կար հեղեղից տուժած տանը, այլ թե քանի քառակուսի մետր է այն։ ՀՀ կառավարության...