Բաթոյանը դիմել է գլխավոր դատախազին հնարավոր կոռուպցիայի վերաբերյալ ուսումնասիրության համար
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ հնարավոր կոռուպցիայի վերաբերյալ համապատասխան ուսումնասիրություններ իրականացնելու և իրավական գնահատական տալու համար:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
2017 թվականին Կենտրոն վարչական շրջանում Համալիր սոցիալական ծառայության տարածքային կենտրոն ստեղծելու համար ՀՀ կառավարության կողմից եղել է համապատասխան հանձնարարական՝ Կենտրոն վարչական շրջանում անհատույց օգտագործման իրավունքով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տարածք հատկացնելու վերաբերյալ:
2017 թ.-ին ՀՀ կառավարության N 1436-Ա որոշման համաձայն՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ծիծեռնակաբերդի խճուղու 1/2 շենք, N 296 հասցեով 1719.96 քմ մակերեսով հասարակական նշանակության տարածքը և դրան հարակից չկառուցապատված հողամասը 2017 թվականի նոյեմբերի 7-ի դրությամբ 1,240,423,000 ՀՀ դրամ գնահատված ընդհանուր շուկայական արժեքին հավասար գնով օտարվել է Հայաստանի Հանրապետությանը և ամրացվել նախարարությանը:
2019 թ.-ի ապրիլի 25-ից 26-ը Համաշխարհային բանկի ծրագրի իրականացման օժանդակության առաքելության ընթացքում Համաշխարհային բանկի թիմը նպատակահարմար չի համարել Կենտրոն ՀՍԾՏԿ-ն ստեղծել վերոնշյալ տարածքում։ Այդ պատճառով անհրաժեշտություն է առաջացել նոր տարածք ձեռք բերելու և վերջինիս հետ փոխանակելու նպատակով: Այդ նպատակով կատարվել է անշարժ գույքի անկախ փորձագիտական կազմակերպության կողմից գնահատում և ստացվել համապատասխան գնահատման հաշվետվություն: Ըստ հաշվետվության՝ անշարժ գույքի արժեքը կազմում է 282,700,000 ՀՀ դրամ, իսկ հողի արժեքը 39,000,000 ՀՀ դրամ: Ընդամենը՝ 321,700,00 ՀՀ դրամ:
Համեմատելով ներկայիս արժեքը 2017 թվականի նոյեմբերի 7-ի դրությամբ գնահատված ընդհանուր շուկայական արժեքի հետ՝ ակնհայտ է բացահայտ անհամապատասխանություն, որի ուսումնասիրության համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դիմել է դատախազություն:
Նմանատիպ հոդվածներ
Էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել է մեքենաների մաքսազերծման նոր դրույքները
Կից ներկայացնում ենք լրացուցիչ տեղեկատվություն ֆիզիկական անձանց կողմից ՀՀ ներմուծվող անձնական օգտագործման տրանսպորտային...
«Ժամանակ». Նոր կարգավորում ընդդեմ կարգազանց վարորդների. մանրամասներ
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովը միաձայն դրական եզրակացություն տվեց ԱԺ պ...
Առեղծվածային դեպք Սյունիքի մարզում. արոտավայրում հայտնաբերվել է 2 դի
Սեպտեմբերի 3-ին ողբերգական ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում ոստիկանության...
Ստրասբուրգ քաղաքից շնորհավորում եմ բոլորիս. Էդմոն Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարությանը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքից շնորհավորական ուղերձ է հղել բոլո...