Լեռնային Ղարաբաղ կա, Լաչինի միջանցք նույնպես. Փաշինյանը` Ալիևին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մի շարք կեղծ պնդումներին, որոնք վերջինս արել է Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում անցկացված պանելային քննարկման ժամանակ։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Մյունխենի միջազգային համաժողովի շրջանակներում տեղի ունեցած Հարավային Կովկասի անվտանգության թեմայով քննարկմանը, որին մասնակցում էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը, արձագանքելով Ալիևի հայտարարությանը, թե, իբր, «չկա Լեռնային Ղարաբաղ հասկացություն և Ադրբեջանում չկա նման վարչատարածքային միավոր», Փաշինյանը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղ կա, և կա նաև Լաչինի միջանցք, որը պետք է բաց լինի 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարարության համաձայն, իսկ այդ փաստաթղթի տակ ստորագրել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Այդ փաստաթղթի վրա դրված է Ադրբեջանի նախագահի ստորագրությունը։ Նաև այդ փաստաթղթում գրված է, որ Լաչինի միջանցքը պետք է բաց մնա և Ադրբեջանի վերահսկողությունից դուրս։ Գիտեք, վերջերս մի քանի հայ երեխաներ փորձել են ավտոբուսով անցնել Լաչինի միջանցքով, սակայն նրանց կանգնեցրել են, և ավտոբուս են մտել դիմակավորված մի քանի ադրբեջանցիներ։ Երեխաները վախեցած էին, և դա Լաչինի միջանցքով անցնելու հայերի վերջին փորձն էր»,- նշել է Փաշինյանը։
Փաշինյանը անհիմն է համարել Ալիևի այն հայտարարությունը, թե, իբր հայերը մզկիթներ են ավերել։
« 2017 թվականին Ադրբեջանում բազմաթիվ մզկիթներ են ավերվել, որպեսզի դրանց տեղում այլ շենքեր կառուցվեն։ Խորհրդային տարիներին Ադրբեջանում ավերվել է ավելի քան 1500 մզկիթ, և Լեռնային Ղարաբաղի հայերը չպետք է վճարեն խորհրդային ժամանակների պարտքերը։ Սա շատ վտագնավոր նարատիվ է, որովհետև վախենամ Ադրբեջաը ցանկանում է կրոնական ենթատեքստ հաղորդել այս ամբողջ իրավիճակին։ Հակամարտության մեջ չկա կրոնական ենթատեքստ։ Հայաստանում ունենք մահմեդական փոքրամասնություն և գործող մզկիթ։ Սա է իրականությունը»,- ընդգծել է Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ Ադրբեջանի նախագահը իր ելությում օգտագործել է վիրավորական խոսույթ՝ ընդգծելով «կապիտուլյացիա» բառը։
«Տպավորություն է, թե Ադրբեջանը որդեգրել է ռևանշի քաղաքականությունը, և, միգուցե, դա է Ադրբեջանի քաղաքականությունը։ Նշվեց, որ մեր պատմությունը շատ բարդ է, և սա պատմական հանդիպում է, բայց ինչ նպատակով ենք մենք այն օգտագործում՝ ատելությո՞ւն, ագրեսիվ հռետորաբանության, թե՞ մենք ցանկանում ենք օգտագործել այս հարթակը իրավիճակը բարելավելու համար։ Կարծում ենք, որ պետք է օգտագործենք այս հարթակը կառուցողական նպատակների համար։ Հպարտ եմ, որ մեր Կառավարությունը նույնիսկ կործանարար պատերազմից հետո անցկացրեց ազատ և մրցակցային ընտրություններ։ Lուծումը ժողովորդավարությունն է, թափանցիկությունն է, երկխոսությունն է և հարգանքն է մեր տարածաշրջանի բոլոր երկրների հանդեպ»,- եզրափակել է Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Լաչինի միջանցքն արդեն 70 օր արգելափակված է. Փաշինյանը` Մյունխենում պանելային քննարկմանը
Մյունխենում մեկնարկել է պանելային քննարկում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Վրաստանի...
Արցախում Ռուբեն Վարդանյանի գտնվելը և ծավալած գործունեությունը մեր ներքին գործն է. Ավանեսյան
Արցախի Հանրապետությունում Ռուբեն Վարդանյանի գտնվելը և ծավալած գործունեությունը Արցախի ներքին գործն է և որևէ կերպ չի կարո...
Լինելու ենք Հայաստանի և իմ ընկերոջ` Փաշինյանի կողքին
Մյունխենի անվտանգության համաժողովում ունեցած իր ելույթում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ շարունակել...
Մյունխենում Փաշինյանն ու Մակրոնը կարճ հանդիպում են ունեցել
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում վարչապետ Փաշինյանը կարճատև հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել...