«Հնարավորություն են վերանայելու նախկինում կիրառված սխալ մոտեցումները». Իրանի ԱԳՆ
Իրանն ԱՄՆ նախագահի վարչակազմի հետ փոխգործակցության «դառը փորձ» ունի, սակայն ԱՄՆ նախագահական ընտրությունները սխալ մոտեցումները վերաիմաստավորելու և վերանայելու հնարավորություն են, ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային։
Այսպես է նա մեկնաբանել նոյեմբերի 5-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը, գրում է IRNA-ն։
«Միացյալ Նահանգների նախագահի ընտրության պատասխանատվությունը ժողովրդի վրա է: Այժմ ժողովուրդն արդեն կատարել է իր ընտրությունը: Այս ընտրությունները հնարավորություն են վերանայելու և վերաիմաստավորելու նախկինում կիրառված սխալ մոտեցումները», - ասել է նա:
Նախօրեին Իրանի կառավարության խոսնակ Ֆաթեմեհ Մոհաջերանին ասել էր, որ Թեհրանին չի հետաքրքրում, թե ով կդառնա ԱՄՆ հաջորդ նախագահը։ Նրա խոսքով՝ Իրանում փոփոխություններ չեն կանխատեսվում ամերիկյան վարչակազմի փոփոխության արդյունքում։
Դոնալդ Թրամփի առաջին նախագահական ժամկետում (2017–2021) Միացյալ Նահանգները դուրս է եկել Իրանի հետ միջուկային համաձայնագրից։ Ավելի ուշ նա դա որակել էր կարևոր որոշում: 2024 թվականին, նախագահի թեկնածու եղած ժամանակ, Թրամփը հայտարարել էր, որ Իրանը մահափորձ է նախապատրաստում իր դեմ։ Իրանի իշխանությունները հերքել են բոլոր մեղադրանքները։
Նմանատիպ հոդվածներ
Մակրոնը` ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման մասին
Ֆրանսիան աջակցություն է հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը. այս մասին Բուդապեշ...
Ինչ փուլում են Ադրբեջանի հետ բանակցությունները. Կոստանյանը մանրամասնում է
Այս պահի դրությամբ COP–29-ին մասնակցելու վերաբերյալ որոշում դեռևս չի կայացվել։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ...
Գյումրիում ավագանու արտահերթ ընտրություններ կլինեն
Գյումրիում տեղի կունենան ավագանու արտահերթ ընտրություններ։ Տեղեկությունը հայտնում է Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղե...
Պուտինը հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին
Ռուսաստանն ամեն ինչ անում է հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու և Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագ...