
Թուրք զինվորականների ներկայությունը Գազայում կնպաստի Թուրքիայի և Իսրայելի միջև լարվածության մեղմացմանը

Թուրք զինվորականների ներկայությունը Գազայում կարող է նպաստել Թուրքիայի և Իսրայելի միջև լարվածության մեղմացմանը, մինչդեռ Մերձավոր Արևելքը մտնում է խոշոր վերափոխման վերջին փուլ։ Այսպիսի կարխիք է հայտնել թուրք քաղաքագետ և Անկարա-Մոսկվա վերլուծական ցանցի առաջատար փորձագետ Էնգին Օզերի՝ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։
Ավելի վաղ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) խորհրդարանական խմբակցության ղեկավար Աբդուլլահ Գյուլերը հայտնել էր, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը, պաշտպանության նախարարությունը և հետախուզական ծառայությունները քննարկում են թուրքական զորքերի Գազա հնարավոր տեղակայման մանրամասները։ Այս խորհրդակցություններից հետո խորհրդարանը կարող է քննարկել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջարկը, սակայն գործընթացը դեռևս սկզբնական փուլում է։
«Քանի որ թուրք զինվորականների ներկայությունը Գազայի հատվածում կպահանջի Իսրայելի հետ անմիջական շփում, կարելի է ակնկալել երկու երկրների միջև լարվածության նվազում։ Այն ժամանակ, երբ քննարկվում է Թուրքիայի և Իսրայելի միջև Սիրիայում հակամարտության ռիսկը, նման փոխազդեցությունը կարող է դրական արդյունքներ տալ», - նշել է գործակալության աղբյուրը։