ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Լիամասշտաբ պատերազմի 500 օր, Զմեինի կղզի, ազատ Ուկրաինայի ազատ կղզի»․ Զելենսկու գրառումը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հարգանքի տուրք է մատուցել Զմեյնի կղզում ուկրաինացի հերոսների հիշատակին: Այս մասին տեղեկանում ենք պետության ղեկավարի թելեգրամյան ալիքից։
Նա սոցցանցերի իր էջերում կղզուց տեսանյութ է տեղադրել և գրել․
«Լիամասշտաբ պատերազմի 500 օր, Զմեինի կղզի, ազատ Ուկրաինայի ազատ կղզի»։
Զելենսկին նաև շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի զինված ուժերին և նշել, որ ազատագրված կղզին մեծ ապացույց է, որ Ուկրաինան կվերադարձնի իր տարածքի յուրաքանչյուր հատված։
«Ես երախտապարտ եմ բոլոր նրանց, ովքեր այստեղ կռվել են զավթիչների դեմ: Մենք հարգել ենք այն հերոսների հիշատակը, ովքեր իրենց կյանքն են տվել այս ճակատամարտում, որն ամենակարևորներից մեկն է լայնամասշտաբ պատերազմի ժամանակ»,- հավելել է նախագահը:
Նմանատիպ հոդվածներ
ՊԲ-ն հաղորդագրություն է տարածել
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 8-ի ժամը 22:35-ից ժամը 23։10-ն ըն...
Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել․ ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել․ «Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուկրաինական զորքերը գնդակոծել են Շեբեկինոն
Հուլիսի 8-ի գիշերը ուկրաինական զորքերը գնդակոծել են ՌԴ Բելգորոդի մարզի Շեբեկինոն «Գրադ» բազմակի հրթիռային համակարգով։&nb...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցիները բետոնե պատնեշով փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը
Ադրբեջանական կողմը դիմել է հերթական սադրանքին ու հանցավոր գործողությանը՝ բետոնե արգելապատնեշով փակելով Արցախ-Հայաստան մի...