Պապոյանն անդրադարձել է Երասխ-Նախիջևան երկաթուղու գործարկվելուն
Երասխ-Նախիջևան երկաթուղու կտորը 1 կմ-անոց հատված է․ դա անպայման գործարկվելու է: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Ինչ եք կարծում՝ կարո՞ղ է՝ քառասուն քանի կմ-ը սարքենք, էդ մի կմ-ը՝ ոչ»,- ասել է նա։
Նա նշել է, որ հայ-թուրքական սահմանի բացումից հետո երկուստեք ներդրումներ կարվեն. «Չեմ կարծում, որ մենք պետք է այնպես անենք, որ ներդրումներ անենք, բայց մեր խնդիրն է, որ մեր ապրանքները կարողանանք վաճառել Թուրքիայում, և երկրորդ՝ օգտագործենք թուրքական նավահանգիստների ու ճանապարհների պոտենցիալը։ Եւ արտաքին հասցնելու համար դրանք կլինեն ավելի մրցունակ, քանի որ թուրքական նավահանգիստներով Միջերկրական ծով դուրս գալը մոտավորապես 3 անգամ ավելի կարճ է, ինչն էլ էականորեն ազդում է տրանսպորտային ծախսերի, հետևաբար, ապրանքների մրցունակության վրա»։
Նմանատիպ հոդվածներ
Վարդևան Գրիգորյանը փոխարինեց Սերգեյ Բագրատյանին
Այսօր ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այս փոթորկված օվկիանոսում մեր սիրելի հայրենիքը՝ նավը, պետք է հասցնենք խաղաղ նավահանգստի. Փաշինյան
Այսօր կառավարության հերթական նիստի ժամանակ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրեց կառավարութ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել․ «Սա հայ ժողովրդի և հայոց պետականության դեմ բացված դատ է»
ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել՝ անդրադառնալով իր նկատմամբ իրականացվող դատավարությանը։Նա ն...
Սա բավականին ցավոտ կլինի Հայաստանի բնակչության համար․ Գալուզին
Մեր հայ գործընկերները, հավանաբար, ինչ-որ պահի պետք է որոշեն, թե որ ուղղությամբ են գնում՝ դեպի Եվրամիություն ինտեգրո՞ւմ,...