ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել․ «Սա հայ ժողովրդի և հայոց պետականության դեմ բացված դատ է»
ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել՝ անդրադառնալով իր նկատմամբ իրականացվող դատավարությանը։
Նա նշել է, որ իրենք դիմել են վերաքննիչ դատարան՝ հետագայում Եվրոպական դատարան դիմելու հնարավորություն ունենալու համար։
«Սա էթնիկ պատկանելիության հիմքով դատավարություն է։ Ադրբեջանի դատարանը մարդու իրավունքների խախտումներ է արել»,- ասել է Իշխանյանը։
Նրա խոսքով՝ գործը ոչ թե պարզապես «կարված», այլ «կարկատան» գործ է։
«1993 թվականին ծնված անձին վերագրում են 1994 թվականի ռազմական գործողությունների հետ կապված մեղադրանքներ և դատապարտում 15 տարվա ազատազրկման»,- նշել է նա։
Դավիթ Իշխանյանը հայտարարել է, որ այս գործընթացը համարում է «հայ ժողովրդի և հայոց պետականության դեմ բացված դատ»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հուլիսի 6-ից 50.000 դրամ վճարով հնարավոր կլինի վերականգնել վարորդական իրավունքը՝ առանց քննություն հանձնելու
Կառավարության նիստի ընթացքում հայտարարվեց, որ հուլիսի 6-ից ուժի մեջ է մտնում վարորդական իրավունքների վերականգնման վերաբե...
«Ես Ֆիդել Կաստրոն եմ»․ Բյուրեղավանում տղամարդը բարձրացել է 70 մետր բարձրությամբ աշտարակ և սպառնում է ցած նետվել
Այսօր՝ հուլիսի 9-ի առավոտյան, արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում։ Տղամարդը բարձրացել է շշերի...
Վարորդական փոփոխությունների վերաբերյալ խորհրդատվություն՝ որտեղից ստանալ տեղեկություն
Սեպտեմբերի 1-ից փոփոխություններ են նախատեսված վարորդական քննությունների կարգի վերաբերյալ։Aurora News-ի հետ զրույցո...
Ուսուցիչներն ու ծնողները պահանջում են վերանայել քիմիայի միասնական քննության արդյունքները և դիմորդներին երրորդ հնարավորություն տալ
Կարինե Գևորգյան-Սահարյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է դիմում-խնդրանք, որով` քիմիայի ուսուցիչները, միասնական քննությա...