Ինչու է Էրդողանը սկզբում հրաժարվել վայրէջք կատարել Շարմ էլ Շեյխ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Եգիպտոսի իշխանություններին տեղեկացրել է, որ չի մասնակցի Գազայի գագաթնաժողովին, եթե ներկա լինի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:
Անադոլու պետական գործակալության տվյալներով՝ Էրդողանին տեղափոխող ինքնաթիռը Շարմ էլ Շեյխին մոտենալիս անցել է թռիչքուղու կողքով, որոշ ժամանակ գտնվել է Կարմիր ծովի օդային տարածքում, ինչից հետո բարեհաջող վայրէջք է կատարել:
Թուրքիայի նախագահի աշխատակազմը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ միջադեպի պատճառների մասին որևէ տեղեկություն չունի։
Թուրքական Ülke TV հեռուստաալիքի խմբագիրը նույնպես հայտնել է տեղի ունեցածի մասին, նշելով, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստ էր չեղարկել Եգիպտոս իր այցը և վերադառնալ տուն, եթե Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մասնակցեր այնտեղ նախատեսված խաղաղության գագաթնաժողովին:
Որոշ ժամանակ անց, երբ եգիպտական կողմը վստահեցրեց, որ Իսրայելի վարչապետը չի մասնակցի հանդիպմանը, թուրք առաջնորդի ինքնաթիռը վայրէջք կատարել Շարմ էլ Շեյխում։
Նմանատիպ հոդվածներ
«Ուժեղ Հայաստան»-ը հաստատեց ցուցակի առաջին 30 թեկնածուին․ հայտնի է՝ ով է առաջին համարը
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը հայտնել է, որ ավարտվել է «Ուժեղ Հայաստան» կուսակց...
Իրանի իշխանությունները, կարծես թե, մեծ մասամբ ճնշել են բողոքի ցույցերը՝ կիրառելով կոշտ միջոցներ
Իրանի իշխանությունները, կարծես, մեծ մասամբ ճնշել են բողոքի ցույցերը՝ կիրառելով կոշտ միջոցներ։ Այս մասին հայտնել է R...
Գիտեն՝ դա իրենց համար ինչով կավարտվի, զգուշացրել ենք՝ շատ ցավալի կլինի․ Զախարովա
Արժեր, որ Եվրամիությունն (ԵՄ) Ուկրաինային փոխանցեր երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու և նրա թիմի սեփականությունը՝ Ռուսաստա...
Իրանը սպառնացել է Իսրայելին
Իրանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորումը...