Գիտեն՝ դա իրենց համար ինչով կավարտվի, զգուշացրել ենք՝ շատ ցավալի կլինի․ Զախարովա
Արժեր, որ Եվրամիությունն (ԵՄ) Ուկրաինային փոխանցեր երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու և նրա թիմի սեփականությունը՝ Ռուսաստանի Դաշնության ակտիվներն ապօրինի առգրավելու փոխարեն: Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Դիվանագետի խոսքով՝ ներկայում Ուկրաինայի առաջնորդը փորձում է Բրյուսելից 300 մլրդ դոլարի հատկացում ստանալ ռուսական արգելափակված ակտիվների հաշվին:
«Եվրամիությունում գիտեն, թե դա իրենց համար ինչով կավարտվի։ Մենք ազնվորեն զգուշացրել ենք, որ շատ ցավալի կլինի»,- ընդգծել է նա։
Միևնույն ժամանակ, Զախարովան ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ եվրոպացի պաշտոնյաները լավ գիտեն, թե որտեղ են թաքնված ուկրաինացի օլիգարխների և քաղաքական գործիչների «գողացված ակտիվները»: Այս ֆոնի վրա նա առաջարկել է ԵՄ անդամ երկրներին առգրավել Զելենսկու և նրա մերձավորների ունեցվածքը, որոնք իրականում շատ մեծ ռեսուրսներ ունեն։
«Եվ եթե դուք քերեք տակառի հատակը մնացած գողերի, ովքեր ուկրաինական պետությունը հասցրին փլուզման և երկիրը վաճառեցին, ապա Ուկրաինայի տնտեսությունը կարող է վերականգնվել»,- ավելացրել է նախարարության ներկայացուցիչը։
Մասնավորապես, նա Բրյուսելին կոչ է արել ուշադրություն դարձնել Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի և Կիևի գործող քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի սեփականությանը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել․«Այսօր լրանում է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հա...
Բաքվից պայմանագրի չհամաձայնեցված կետերն են գաղտնազերծել. Երևանն արձագանքում է
Բաքվից խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերն են գաղտնազերծել, Երևանը ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է դրանց իսկությու...
Դեսպանը՝ Զուրաբիշվիլիի՝ Լոռու վերաբերյալ աղմկահարույց հրապարակման մասին
Հայաստանում Վրաստանի դեսպան Գեորգի Շարվաշիձեն անընդունելի է համարել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի քայլը, որը «Ֆե...
ՀՀ ԱԳՆ-ն՝ Վրաստանի նախագահի սկանդալային հրապարակման մասին
Հայաստանի ԱԳՆ-ն, ի պատասխան Sputnik Արմենիայի հարցման, մեկնաբանել է Վրաստանի նախագահի անձնական էջում սկանդալային վերահրա...