Դեռ վաղ է ասել՝ ինչ արդյունքներ կլինեն․ ամերիկացի գեներալը` ռուս-ուկրաինական պատերազմի մասին
Թեև Ուկրաինան «շատ լավ է պատրաստված» ՌԴ-ի դեմ հակահարձակման համար, «դեռ վաղ է ասել՝ ինչ արդյունքներ կլինեն»։ Երկուշաբթի օրը CNN-ին հայտնել է ամերիկացի գեներալը:
«Նրանք պատերազմի մեջ են, որը էկզիստենցիալ սպառնալիք է Ուկրաինայի գոյատևման համար և ավելի մեծ նշանակություն ունի մնացած աշխարհի համար՝ Եվրոպայի, իրականում Միացյալ Նահանգների, բայց նաև ամբողջ աշխարհի համար», - ասել է Միացյալ Նահանգների ԶՈՒ շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Մարք Միլին:
CNN-y հայտնել է նաև, որ Ուկրաինան Ռուսաստանում ստեղծել է գործակալների ցանց և նրանց տրամադրում է անօդաչու սարքեր հարձակումների համար։ Լրատվամիջոցի աղբյուրներն ընդգծել են, որ դիվերսիա իրականացնելու համար օգտագործվում են բացառապես ուկրաինական արտադրության անօդաչու թռչող սարքեր։
Աղբյուրները նաև կարծում են, որ մայիսի սկզբին Կրեմլի դեմ հարձակումն իրականացվել է ուկրաինամետ գործակալների կողմից, որոնք անօդաչու թռչող սարքերն արձակել են Ռուսաստանի տարածքից։ Ուկրաինան նաեւ մշակել է մաքսանենգության արդյունավետ ուղիներ՝ անօդաչու սարքերը և դրանց բաղադրիչները Ռուսաստան բերելու համար, որտեղ դրանք կարող են հավաքվել տեղում:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք. Արցախի ՊՆ
Արցախի ՊՆ հաղորդագրություն է տարածել` նշելով, որ հունիսի 5-ին ժամը 10:45-ից ժամը 11։00- ն ընկած ժամանակահատվածում...
Կրակոցներ` Խոզնավարում. հայկական կողմը կորուստներ չունի. ՀՀ ՊՆ
Հունիսի 7-ին՝ ժամը 22:35-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Խոզնավարի հատվածում տեղակայված հայկական դիրքե...
Ադրբեջանի ԶՈւ-ն Արցախում խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք
Հունիսի 8-ին ժամը 02:25-02։35-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային ուղղությամբ խախտել է հրադա...
Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Պաշտպանության...