Սպանություն Չարենցավանի եկեղեցում. մանրամասներ
Չարենցավանում սպանության մեջ կասկածվող 26-ամյա երիտասարդը հոգեբուժարանում հաշվառված է: Այս մասին Auroranews-ին հայտնեցին ՆԳՆ-ից:
Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 14.02-ին, Չարենցավանի բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Չարենցավան քաղաքի եկեղեցու մոտից շտապօգնության խումբը դանակահարված վիճակում բուժօգնության է տեղափոխել Չարենցավանի բնակիչ 57-ամյա Անդրանիկ Ղ․-ին, որտեղ նա մահացել է։
Տեղեկությունը փոխանցվել է Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն, Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժին և Պարեկային ծառայություն։
Ըստ նախնական տեղեկությունների՝ սպանության մեջ կասկածվողը հոգեբուժարանում հաշվառված 26-ամյա մի երիտասարդ է, որը եկեղեցում դանակահարել է մահացածին վերջին հրաժեշտ տվող հարազատներից մեկին՝ 57-ամյա տղամարդուն։ 26-ամյա երիտասարդը ձերբակալվել է։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նեպալում հարուստ զբոսաշրջիկը ուղղաթիռն իջեցրել է խաղադաշտ, ֆուտբոլասերները նրան և օդաչուին ծեծել են
Ֆուտբոլասերները խաղի ընթացքում ծեծի են ենթարկել խաղադաշտ իջած ուղղաթիռի ուղեւորներին։ Դեպքը տեղի է ունեցել Նե...
Գերմանիան Ուկրաինային կտրամադրի IRIS-T ՀՕՊ համակարգեր
Գերմանիան Ուկրաինային կտրամադրի IRIS-T հակաօդային պաշտպանության համակարգեր։Այս մասին հայտարարել է Գերմանիայի պաշտպանությ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ֆրանսիացի ցուցարարները գրոհել են Բիարից քաղաքի օդանավակայան
Կենսաթոշակային բարեփոխումների ընդունման դեմ գործադուլները հասել են Ֆրանսիայի հարավ-արևմուտք։ Ցուցարարները ներխուժել են Բ...
ՌԴ-ն հասկանում է, որ բաց սահմանները նաև իր համար են օգտակար․ Խանդանյան
Ռուսաստանը փորձում է ինչ-որ երկխոսություն ունենալ Միացյալ Նահանգների հետ, այս մասին ՍիվիլՆեթի թղթակցի հետ հարցազրույցում...