Վանդալիզմի` Կիրանցի վանքում

ՀՀ Տավուշի մարզի Կիրանցի վանքում վանդալիզմի դեպք է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է «Պատմամշակութային արգելոց–թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը։


ՊՈԱԿ-ը հուշարձանների տարածքներում իրականացված վանդալիզմի կրկնվող դեպքերի մասին ահազանգը ստացել է օրեր առաջ, և Տավուշի աշխատակիցների ջանքերով այս անգամ մաքրվել են Կիրանցի վանքի պատերին արված գրառումները։


«Նրանք հնարավորինս խնամքով հեռացրել են գրվածքների մի մասը։ Որոշները, այնուամենայնիվ, մնացել են, քանի որ ներկերը բավական մնայուն են, և խոր շերտով մաքրելու դեպքում վանքի պատերը վնասելու մտավախություն կա»,– ասված է հաղորդագրության մեջ։


Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունը հերթական անգամ հորդորում է զերծ մնալ հուշարձանների տեսքն ու անվտանգությունը խաթարելու գործողություններից։

Քաղաքականություն

Պատահարներ