Իսրայելը զորքերը հետ է քաշում Գազայի հատվածից
Իսրայելի պաշտպանության բանակը սկսել է զորքերն աստիճանաբար հետ քաշել Գազայի հատվածից դեպի համաձայնեցված սահմաններ՝ ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի շրջանակներում: Այս մասին հաղորդում է The Times of Israel-ը։
Ըստ հրապարակման՝ ուժերի մի մասն ամբողջությամբ դուրս է բերվել Գազայից, մյուսները մնում են նոր սահմանների երկայնքով գտնվող դիրքերում։ Ըստ համաձայնագրի պայմանների` ԻՊԲ-ն պետք է զորքերը հետ քաշի մինչև հոկտեմբերի 10-ի օրվա վերջը, այսինքն՝ Իսրայելի նախարարների կաբինետի կողմից ՀԱՄԱՍ-ի հետ ձեռք բերված համաձայնագրին հավանություն տալուց հետո 24 ժամվա ընթացքում։ ԻՊԲ-ն կպահպանի վերահսկողությունը պաղեստինյան անկլավի 53%-ի նկատմամբ, առավելապես քաղաքային գոտիների սահմաններից դուրս, նշում է պարբերականը։
Լույս հոկտեմբերի 10-ի գիշերը Իսրայելի կառավարությունը հավանություն է տվել Գազայի հատվածում հրադադարի և ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող պատանդներին ազատ արձակելու համաձայնագրին։ Փաստաթղթի համաձայն՝ Իսրայելի պաշտպանության բանակը պետք է հեռանա Գազայի հատվածի տարածքում գտնվող նոր սահմաններ, որից հետո ՀԱՄԱՍ-ը 72 ժամ կունենա պատանդներին ազատ արձակելու համար։ Ակնկալվում է, որ Իսրայելն ազատ կարձակի գրեթե 2000 պաղեստինցի բանտարկյալի՝ 2023 թ. հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով պատանդ վերցրված 48 հոգու դիմաց։ Պատանդների ազատ արձակումը պաղեստինցի բանտարկյալների դիմաց և իսրայելական զորքերի մասնակի դուրսբերումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի հատվածում հակամարտության կարգավորման շուրջ խաղաղության պլանի առաջին փուլն է։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ն 31 M1 Abrams տանկ է նախատեսել ուկրաինացի զինվորականների ուսուցման համար
Միացյալ Նահանգները Գերմանիա է տեղափոխել 31 M1 Abrams տանկ՝ ուկրաինացի զինվորականների ուսուցման համար, երկուշաբթի ասել է...
ԱՄՆ-ը կարծում է, որ Իրանը կարող է հարձակվել Իսրայելի վրա ապրիլի 14-ի առավոտյան. «Ալ Ջազիրա»
Միացյալ Նահանգները կարծում է, որ Իրանը կարող է հարձակվել Իսրայելի վրա՝ ի պատասխան ապրիլի 14-ի վաղ առավոտյան Դամասկոսում...
Ինչպե՞ս են արձագանքել Կիևը, Կրեմլը և Պրիգոժինը Washington Post-ի հրապարակմանը
"Վագներ" -ի ղեկավար Եվգենի Պրիգոժինը և ուկրաինական հետախուզությունը մեկնաբանել են Washington Post-ի հրապարակումը, ըստ որ...
Այսօր փլուզվել են Եգիպտոսի սահմանային պատնեշների մի մասը և մի քանի շենքեր. բլոգեր Լապշին
Այսօր Գազայի հատվածի հետ սահմանին փլուզվել է Եգիպտոսի սահմանային պատնեշների մի մասը և մի քանի շենքեր։ Դրանք, որ նախատեսվ...