ԱՄՆ-ն 31 M1 Abrams տանկ է նախատեսել ուկրաինացի զինվորականների ուսուցման համար
Միացյալ Նահանգները Գերմանիա է տեղափոխել 31 M1 Abrams տանկ՝ ուկրաինացի զինվորականների ուսուցման համար, երկուշաբթի ասել է Պենտագոնի խոսնակ Փեթ Ռայդերը։
«Ես կարող եմ հաստատել, որ 31 M1 Abrams տանկ են մատակարարվել Գերմանիա՝ ուկրաինական տանկային անձնակազմի հետագա ուսուցման համար»,- ասել է Ռայդերը ճեպազրույցում։
Նրա խոսքով՝ ակնկալվում է, որ տանկիստները կժամանեն Գերմանիա և կսկսեն մարզումները «առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում»։
Ռայդերն ընդգծել է, որ ԳԴՀ-ին հանձնված մեքենաները նախատեսված են «հատուկ մարզումների համար, դրանք միշտ չէ, որ համապատասխանում են մարտական գործողությունների պահանջներին»։ Ռայդերը հիշեցրել է, որ տանկերը, որոնք ԱՄՆ-ն նախատեսում է մատակարարել Ուկրաինային, ներկայումս տեխնիկական սպասարկում են անցնում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գերմանիայում գտնվող ամերիկացի զինվորականները ամռան սկզբին կսկսեն ուկրաինացի զինվորականներին մարզել M1 Abrams տանկերի շահագործման համար։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ՊՆ-ն ստում է․ ՀՀ ՊՆ հայտարարությունը
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր այսօր՝ ժամը 20:30-ին, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ականանետից կրակ են բացել...
ՊՆ-ն հայտնել է այսօր զոհված զինծառայողի անունը
Մայիսի 12-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը պաշտպանելիս զոհված զինծառայողն է...
1 զոհ, 2 վիրավոր․ իրավիճակը՝ 23:10-ի դրությամբ
Ժամը 23:10-ի դրությամբ հայկական կողմի կորուստներն են 1 զոհ և 2 վիրավոր: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Ժամը 23:10-ի...
Իրավիճակը՝ սահմանին․ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Ժամը 23:00-ի դրությամբ հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ Ժամը 20:10-22:0...