Նրանց պետք է Սյունիքը, և դա 100%-ոց ճշմարտություն է. Արմեն Աշոտյան

«Ադրբեջանական Գաբալա քաղաքում օրերս կայացած Թյուրքալեզու պետությունների կազմակերպության հերթական գագաթաժողովին ընդունված բանաձեւում «Զանգեզուրի միջանցք» ալիեւյան խոսույթի եւ ձեւակերպումների մասին արդեն գրվել է։ Սակայն ուշադրությունից դուրս է մնում մեկ այլ, ոչ պակաս կարեւոր հանգամանք։  Այս մասին գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:


«14 էջանոց փաստաթղթում թվարկված են անդամ-պետությունների եւ կազմակերպության համար կարեւոր միջազգային հարցերի շուրջ արձանագրումներ՝ Հյուսիսային Կիպրոս, Սիրիա, Աֆղանստան, Կենտրոնական Ասիա եւ այլն։


Սակայն որեւէ անդրադարձ չկա հայ-ադրբեջանական «խաղաղության» համաձայնագրի վաշինգտոնյան նախաստորագրման փաստի առթիվ։ Նշված փաստաթղթի անկարեւորությունը եւ ռեալ քաղաքականության մեջ ընդամենը թղթի կտոր լինելու մասին դժվար է գտնել ավելի ցինիկ եւ ճչացող ապացույց։


Այս հանգամանքն էլ ավելի ցայտուն է դառնում Սյունիքի վերաբերյալ տեղ գտած ձեւակերպումների ֆոնին։ Թուրքիան եւ Ադրբեջանը թքած ունեն «խաղաղության» համաձայնագրի վրա։ Նրանց պետք է Սյունիքը, եւ դա 100%-ոց ճշմարտություն է։


Որքան էլ Նիկոլը եւ իր խեղկատակները ներքին լսարանի վրա ծախեն «խաղաղություն», դրա հիմքում ընկած թուղթը ռեալ քաղաքականության մեջ ընդամենը թղթի թափոն է, մակուլատուրա»մ,- գրել է Աշոտյան: 

Քաղաքականություն

Պատահարներ