Թուրքիան պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի հարցով գագաթնաժողով
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, որի ընթացքում նրանք քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։
Էրդողանը նշել է, որ արժեքավոր է համարում Ստամբուլում ուկրաինա-ռուսական ուղիղ բանակցություններում ձեռք բերված առաջընթացը և հույս է հայտնել հաջորդ փուլերում «հրադադարի հարցում նշանակալի արդյունքների» հասնելու համար, ինչը քայլ կլինի դեպի կայուն խաղաղություն։
Թուրքիայի առաջնորդը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է հյուրընկալել առաջնորդների մակարդակով գագաթնաժողով և համոզված է, որ ռազմական, մարդասիրական և քաղաքական ոլորտներում աշխատանքային խմբերի ստեղծումը կհարթի ճանապարհը այս հանդիպման համար։
Էրդողանը շեշտել է, որ Թուրքիան շարունակելու է աջակցել Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը` Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագրի տեքստի մասին
«Ահա եւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Խաղաղության եւ միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագրի տեքստը, ո...
ՔԿ-ն՝ «Սրբազան պայքար»-ի ղեկավարների և մասնակիցների պաշտպանների հրապարակումների մասին
«Վերջին օրերին «Սրբազան պայքար» անվանումը ստացած շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը...
Ավարտվել է Թրամփ-Փաշինյան հանդիպումը․ ստորագրվել են փաստաթղթեր
Վաշինգտոնում կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ հանդիպումը։ Հանդիպումը տևեց 20 րոպե: Ի թիվս...
Սյունիքը եղել է ու կմնա Հայաստանի Հանրապետության մաս․ Նիկոլ Փաշինյան
Սյունիքը եղել է ու կմնա Հայաստանի Հանրապետության մաս, ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։«...