Սուրեն Պապիկյանն իր համակուրսեցուն պաշտոնի է նշանակել. Factor.am
«Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան»-ի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Սուրեն Պապիկյանի համակուրսեցի Ալեքսանդր Մանուչարյանը։ Factor.am-ին հայտնի դարձած այս տեղեկությունը լրատվամիջոցի հետ զրույցում հաստատել է նաև Մանուչարյանը։
Պապիկյանն ու Մանուչարյանը սովորել են Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում։ Որքանո՞վ է համակուրսեցի լինելու հանգամանքը եղել որոշիչ, որ Պապիկյանն այդ պաշտոնում նշանակի Ալեքսանդր Մանուչարյանին։
«Կարծում եմ՝ դա ընդհանրապես կապ չուներ, խոսքը կոմպետենտության մասին է»,- լրատվամիջոցի հետ զրույցում հավաստիացրել է Մանուչարյանը, որը մինչ այս աշխատել է Չարենցավանի Մ. Մաշտոցի անվան ավագ դպրոցում որպես պատմության ուսուցիչ։
Լրատվամիջոցին հայտնի է դարձել, որ տնօրենի պաշտոնակատարի համար քննարկվում էր նաև վարժարանի տնօրենի տեղակալ Աշոտ Պետրոսյանի թեկնածությունը, սակայն Սուրեն Պապիկյանը նախապատվությունը տվել է կուրսընկերոջը։
Նմանատիպ հոդվածներ
Իրանի ԱԳՆ խոսնակը` «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ թուրք նախարարի հայտարարության մասին
Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին ասուլիսի ժամանակ անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Թուրքիայի տրանսպորտի և են...
Շառը Միշելը կհեռանա Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնից. հայտնի է՝ ինչու
Եվրոպական խորհրդի ներկայիս նախագահ Շառլ Միշելը հայտնել է, որ մասնակցելու է Եվրախորհրդարանի ընտրություններին և ամռանը կլք...
Մեզ այլևս պետք չեն պաշտոնյաներ, ովքեր բարձրացնում են հարցեր. Փաշինյան
«Ինձ այլևս պետք չեն պրոբլեմների բացատրություններ, ինձ պետք են պրոբլեմների լուծումներ»: Այս մասին այսօր կառավարության նիս...
Արաքս գետի վրա պատնեշի կառուցման նախագիծը համաձայնեցվում է Թուրքիայի հետ
Արաքս գետը նախկին հուն վերադարձնելու համար պատնեշի կառուցման նախագիծը, անհրաժեշտության դեպքում, համաձայնեցվում է Թուրքիա...