Իրանը ստեղծել է ձայնի արագությանը 8 անգամ գերազանցող բալիստիկ հրթիռ
Իրանը հայտարարել է հիպերձայնային բալիստիկ հրթիռի ստեղծման մասին, որը կարող է ոչնչացնել շարժվող ծովային մեքենաները։ Այս մասին մարտի 7-ին հայտնել է Fars News գործակալությունը։ Հաղորդում է korrespondent-ը:
Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մուհամմեդ Բաքիրիի խոսքով՝ հրթիռի փորձարկումները հաջող են անցել, և Իրանը դարձել է այն երեք երկրներից մեկը, որն ունի նման զենք։
Նա պնդում է, որ հրթիռի արագությունը ութ անգամ գերազանցում է ձայնի արագությանը, իսկ հեռահարությունը՝ 1500 կիլոմետր։
Բաքիրին ընդգծել է, որ զինանոցում նման հրթիռի առկայությունը Իրանին թույլ կտա անվտանգության գոտի ստեղծել երկրի շրջակայքի ծովերում՝ մինչև հազար կիլոմետր շառավղով։
Փորձարկումների անցկացման վայրի ու ժամանակի մասին նա տեղեկություն չի հայտնել։
Հիշեցնենք, որ անցյալ տարվա նոյեմբերին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմաօդային ուժերի հրամանատար Էմիր Ալի Հաջիզադեն հայտարարել էր, որ Իրանը նոր բալիստիկ հրթիռ է մշակել։