
Դուք արցախահայությունից խլել եք հայրենիքը․ բողոքի ակցիա կառավարության դիմաց

Այսօր կառավարության շենքի դիմաց տեղի է ունեցել բողոքի ակցիա։
«Դուք իրավունք չունեք արցախահայության մասին խոսելու։ Դուք արցախահայությունից խլել եք հայրենիքը»։ Ակցիայի ժամանակ այս մասին հայտարարել է «Վերածնվող Արցախ» նախաձեռնության ղեկավար Անաստաս Իսրայելյանը։
«Ներկա իշխանությունների ղեկավարությունը հայտարարում էր՝ Արցախը Հայաստան է, և վերջ, արցախցիներին վտանգ չի սպառնում, ցեղասպանություն չի սպառնում, մենք իրավունք չունեք արցախցիների փոխարեն որոշում կայացնել, բայց տեսեք` ինչ է կատարվում. հա՛մ արցախցիների տեղը որոշեցին, հա՛մ արցախցիներին հանձնեցին, հա՛մ Արցախը հանձնեցին։ Ոչ մեկին թույլ չենք տա` Արցախի հարցը, Արցախի վերադարձի հարցը կասկածի տակ դնի»,– ասել է նա։
Իսրայելյանը վստահ է՝ շուտով սկսվող ընտրապայքարում ուժերը շահարկելու են Արցախի ու արցախցիների հարցը՝ իշխանություն, պաշտոն ստանալու համար։