Բնականաբար ես ընկերներիս հետ ժամանակ անցկացնում եմ․ ԱԳ փոխնախարար
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է մամուլում տարածված տեղեկությունն, ըստ որի օրեր առաջ սրճարաններից մեկում աչքի էր ընկել ոչ կոռեկտ պահվածքով։
«Բնականաբար ես ընկերներիս հետ ժամանակ անցկացնում եմ, իսկ ինչ վերաբերում է սրճարանի միջադեպին, դա չի համապատասխանում իրականությանը»,-ասել է Կոստանյանը։
Հիշեցնենք, որ 168-ի տեղեկություններով՝ օրերս «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրված Վահան Կոստանյանը հայտնվել էր աղմկահարույց պատմության կիզակետում՝ ալկոհոլի նկատմամբ սերը կառավարել չկարողանալու պատճառով:
Հոկտեմբերի 4-ին վերջինս մի կնոջ ուղեկցությամբ ժամանակ է անցկացրել Երևանի կենտրոնում գտնվող փաբերից մեկում:
Ժամեր անց, արդեն բավականին գինովցած զույգը դուրս է եկել փաբից ու հասարակական վայրում անպարկեշտ վարքագիծ ցուցաբերել: Վահան Կոստանյանն ու իր ուղեկցորդուհին ինչ-որ բան իրար հետ չեն կիսել ու սկսել են իրար վիրավորել, քաշքշել:
Նմանատիպ հոդվածներ
Ուղիղ. Զոհրաբ Մնացականյանի մամուլի ասուլիսը
Արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունենում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի մամուլի ասուլիսը: Տեսանյութը Tert.am...
Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հայտարարություն է տարածել
Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հայտարարություն է տարածել: Այս մասին հայտնում է...
Որ հիվանդություններով տառապող մարդկանց թույլ չի տրվի մուտք գործել ԱՄՆ
Թրամփի վարչակազմը հանձնարարել է վիզաների աշխատակիցներին մուտքը մերժելու հիմքեր համարել շաքարային դիաբետը, քաղցկեղը, նևրո...
«Ականատես կլինենք Հայաստանի փլուզմանը». սադրիչ ռեպորտաժ` Ադրբեջանից
Ադրբեջանի պետական հեռուստաալիքը սպառնալիքներ է հնչեցնում Հայաստանի հասցեին: Ադրբեջանի պետական հեռուստաալիքով նրանք բ...