Իրավապահները խուզարկել են Մերձավանի նախկին ղեկավար Մհեր Ախտոյանի հայրական տունը. ArmLur

ArmLur-ի տեղեկություններով՝ նախաքննական մարմինը 4 օր առաջ խուզարկել է Մերձավանի նախկին համայնքի ղեկավար Մհեր Ախտոյանի տունը, սակայն որևէ բան չեն հայտնաբերել։ Խուզարկությունը կապված է սեպտեմբերի 23-ին Վալոդյա Գրիգորյանի և քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանի սպանության քրեական գործի շրջանակներում։


Նշենք նաև, որ ՀՀ Ներքին գործերի նախարարությունից «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են, որ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, դատարանի որոշմամբ, Քննչական կոմիտեի գործընկերների հետ 30-ից ավելի հասցեներում խուզարկություններ են իրականացվել:


Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին սպանվել է Փարաքարի համայնքի ընտրված ղեկավար Վալոդյա Գրիգորյանը։ Այս պահին կա կալանավորված 2 անձ։ Իրավապահները պնդում են, որ սպանությունը բացահայտված է, սակայն Վալոդյա Գրիգորյանի հարազատները պնդում են, որ կան պատվիրատուներ։

Քաղաքականություն

Պատահարներ