Քոչարյանը` Փաշինյանին անվստահություն հայտնելու նախաձեռնության մասին
Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է վարչապետին անվստահություն հայտնելու՝ ՀՀԿ նախաձեռնությանը։
«Մեր ֆրակցիան համապատասխան հայտարարություն արել, է, դրանից հետո բան չի փոխվել։ Իմպիչմենտի հիմքերն ավելի քան առկա են, ուղղակի ձայները չկան»,- ասել է նա։
Քոչարյանն ինֆորմացիա չունի՝ անհրաժեշտ ձայներն ունե՞ն նախաձեռնողները, թե՞ ոչ. «Մենք էն գլխից հայտարարել ենք, որ այդ ձայները չկան, ունենք 28 ձայն, դրանք էլ տրամադրում ենք։ Եթե ունեք ինֆորմացիա, ասեք՝ կա 10 ձայն, պետք է ավելացնել, և այլն ասեք։ Ես չունեմ։ Դրա համար ավելացնելու բան չկա։ Սպասում ենք»,- ասել է նա։
Խոսելով պրոցեսի ժամկետների մասին նա ասել է. «Ողջամիտ ժամկետը ո՞րն է։ Եթե փետրվարին պիտի շարունակեն խոսել իմպիչմենտի մասին, ես անլուրջ կհամարեմ, որովհետև 2 ամիս հետո սկսվելու են ակտիվ ընտրական գործընթացներ։ Ինձ համար ողջամիտ ժամկետը մինչև այս տարվա վերջն է»։
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ռուսատստան
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում է»,- ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է ՀՀ վարչապ...
«Բաքուն գնահատում է ՀՀ ղեկավարության քաղաքական կոմպետենտությունը և ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը»․ Ալիև
Նախկինում Հայաստանի ղեկավարությունը հայտարարում էր, որ «Ղարաբաղը Հայաստան է», հիմա ասում են՝ «Ղարաբաղը Ադրբեջան է»,- այդ...
Փաշինյանը արձագանքել է Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը
Եթե պարոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին փախստականների հարցն արդյունավետ լուծվել է, ինչո՞ւ էր 2018թ. մեր կառավարութ...
Բաքվի դատարանում Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Լևոն Մնացականյանը հանդես են եկել վերջին խոսքով․ մանրամասներ
Բաքվի դատարանում ԼՂ նախկին ղեկավարներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և գեներալ Լևոն Մնացականյանը հանդես են եկել վերջի...