Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ռուսատստան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ռուսատստան
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում է»,- ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը: Հիշեցնենք, որ վարչապետ Փաշինյանը…

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում է»,- ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը: Հիշեցնենք, որ վարչապետ Փաշինյանը աշխատանքային այցով  է մեկնել Ռուսաստանի Դաշնություն։ Մոսկվայում այսօր տեղի կունենա ՀՀ վարչապետ  Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Կողմերը կքննարկեն 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին, տարածաշրջանում կայունության ամրապնդման, տնտեսական կապերի վերականգնման հետագա քայլերին ու տեղի ունեցող զարգացումներին վերաբերող հարցեր։ Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը կքննարկեն նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգային, ինչպես նաև ինտեգրացիոն միավորումներում հետագա փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Հավելենք նաև, որ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել էր, որ երկու երկրների ղեկավարների բանակցությունների ձևաչափը ենթադրում է զրույց և աշխատանքային ճաշ:

 

Նմանատիպ հոդվածներ

Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, նրանց ակտիվությունը մեծացել է. Թաթոյան

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «ՀՀ Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջան...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250