Ոսկու գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցելով 4000 դոլարը
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) ոսկու գինը հասել է նոր պատմական առավելագույնի՝ պատմության մեջ առաջին անգամ գերազանցելով 4000 դոլարը մեկ տրոյական ունցիայի համար։ Սա հետևում է Comex առևտրային հարթակի տվյալներից, հաղորդում է «Կոմերսանտը»։
Առավոտյան առևտրի ժամանակ թանկարժեք մետաղի գինը հասել է 4000,1 դոլարի մեկ ունցիայի համար՝ աճելով 0,35%-ով։ Սակայն հոկտեմբերի 7-ին, Երևանի ժամանակով ժամը 4:54-ին, գինը շտկվել էր մինչև 3987,4 դոլար մեկ ունցիայի համար։
Նախորդ պատմական առավելագույնը գրանցվել էր հոկտեմբերի 6-ին, երբ ոսկու գինը գերազանցել էր 3949 դոլարը մեկ տրոյական ունցիայի համար։
Նմանատիպ հոդվածներ
40 միլիոն ռուբլի են գողացել ու դիմել փախուստի
Անհայտ անձինք 40 միլիոն ռուբլի են գողացել Մոսկովյան բանկերից մեկի դեպոզիտարիայից: Այս մասին հայտնում է ՌԴ ներքին գ...
Լավ լուրերի ենք սպասում Դադիվանքի մասին. Արցախի թեմի առաջնորդ
Դեռ հայտնի չէ, թե Դադիվանքը երբ կընդունի հայ ուխտավորներին, սակայն Արցախի թեմի առաջնորդ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանի ասուլիսից հետո թիրախավորված լրագրողները դիմել են ոստիկանություն և ՔԿ
Լրագրողներ Անի Գևորգյանն ու Հռիփսիմե Ջեբեջյանը այսօր ՀՀ գլխավոր դատախազություն, Քննչական կոմիտե և ոստիկանություն հաղորդո...
Ինչու՞ Երևանի քաղաքապետարանն այս տարի առաջին դասարանցիներին պայուսակներ չի նվիրի
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանն այս տարի՝ սեպտեմբերի 1-ին ընդառաջ, առաջին դասարանի աշակերտների...