ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանի ասուլիսից հետո թիրախավորված լրագրողները դիմել են ոստիկանություն և ՔԿ
Լրագրողներ Անի Գևորգյանն ու Հռիփսիմե Ջեբեջյանը այսօր ՀՀ գլխավոր դատախազություն, Քննչական կոմիտե և ոստիկանություն հաղորդում են ներկայացրել հանցագործության մասին՝ քրեական վարույթ նախաձեռնելու համար: Այս մասին նրանք հայտնել են ֆեյսբուքյան տեսաուղերձով:
Բացի այդ, նրանք նաև դատական հայցեր են ներկայացրել ֆեյսբուքյան այն օգտատերերի նկատմամբ, որոնց հնարավոր է եղել հայտնաբերել ու նույնականացնել:
Լրագրողները պահանջում են հրապարակային ներողություն և դրամական փոխհատուցում:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի՝ հուլիսի 25-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսից հետո լրագրողները թիրախավորվել են, նրանց նկատմամբ հնչել են սպառնալիքները, հաշվեհարդարի կոչեր:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բացառիկ կադրեր` Պրիգոժինի ինքնաթիռի սրահից
Համացանցում հայտնվել է բացառիկ տեսանյութ «Վագներ» ՄՌԿ-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինի ինքնաթիռի խցիկից, գրում է NEXTA-...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լարված իրավիճակ` Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում
Արցախի ԱԺ-ի դիմաց բազմամարդ է, որտեղ այս պահին ընթանում է արտահերթ նիստ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բողոքի ակցիա՝ Կարմիր խաչի մոտ. արցախցի ծնողն ընդամենը ուզում է վերջին հրաժեշտը տալ մահացած իր երեխային
Մի խումբ քաղաքացիներ այսօր բողոքի ակցիա են իրականացնում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի մոտ։ Նրանք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոտքով հարվածել է պարեկներից մեկին, կծել մեկ այլ պարեկի, պատռել վաշտի հրամանատարի շապիկը. ՔԿ
Քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել մեկ այլ քաղաքացու կյանքին սպառնալու, ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու, խու...