Գնունու շուկային հարակից մայթից ապամոնտաժվել է 30 կրպակ ու տաղավար

Գնունու շուկային հարակից մայթը վերադարձվեց երևանցիներին: Այս մասին զեկուցվել է այսօր տեղի ունեցած Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:


Նախորդ շաբաթ ապամոնտաժվեց համայնքին պատկանող հողի վրա տեղադրված և կամ կառուցված շուրջ 30 կրպակ ու տաղավար: Տարածքը կբարեկարգվի և կդառնա անվտանգ ու հարմարավետ հետիոտնի անցուդարձի համար։


Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր գործակարգավորոկան նիստի ժաանակ անդրադարձել է Գնունու փողոցում կրպակների ապամոնտաժման ծրագրին՝ շնորհակալություն հայտնելով աշխատանքներում ընդգրկված անձանց։


«Պարոն Պետոյանին խնդրել եմ Գնունու շուկայի բարեկարգման նախագիծ իրականացնի։ Այնտեղ ունենք առանձին հատվածներում գտնվող կրպակներ, որոնք իրավական որոշակի կարգավիճակ ունեն։ Բայց այնուամենայնիվ, հասկանում ենք, որ վիճակը տվյալ տարածքում պետք է փոխվի, և այդ փողոցին ոչ հարիր, փնթի վիճակից պետք է օր առաջ ձերբազատվենք», – ասել է նա։

Քաղաքականություն

Պատահարներ