Բուլղարիայի օդանավակայանում հայկական պատվիրակությանը ենթարկել են նվաստացուցիչ զննության. ԶԼՄ
Սոֆիայի «Վասիլ Լևսկի» օդանավակայանում տեղի է ունեցել աղմկահարույց դիվանագիտական սկանդալ, հաղորդում է բուլղարական Blitz-ը։
Հոկտեմբերի 1-ին Բուլղարիա ժամանած հայկական պատվիրակությունը՝ Անի քաղաքի քաղաքապետ Արման Սարիբեկյանի գլխավորությամբ, ենթարկվել է նվաստացուցիչ զննության։ Ըստ հաղորդումների, նրանց ստիպել են ամբողջությամբ մերկանալ, հարցաքննել են և մի քանի ժամ պահել ծառայողական տարածքներում։
Պատվիրակությունը Բուլղարիա էր ժամանել Նովի Պազար քաղաքի քաղաքապետ Գեորգի Գեորգիևի հրավերով։ Նրա վկայությամբ, բոլոր պաշտոնյաներն ու ուղեկցողները ունեցել են անհրաժեշտ փաստաթղթեր և Շենգենյան վիզաներ, որոնք տրամադրվել էին Բուլղարիայի դեսպանատան կողմից Երևանում։ Այնուամենայնիվ, ժամանումից հետո՝ գիշերը ժամը 02:20-ին, նրանց կանգնեցրել է սահմանային ոստիկանությունը։
«Մեր հյուրերին տարել են առանձին սենյակ, ստիպել են մերկանալ և ենթարկել մանրամասն զննության։ Բացվել են անձնական իրերը, նույնիսկ վնասվել է նվեր բերած նկարի շրջանակը։ Ամեն ինչ ուղեկցվել է վիրավորական հարցերով՝ ովքեր են, ինչու են եկել և ինչու հենց հիմա», — պատմել է Գեորգիևը։
Ըստ նրա, ոստիկանները հայտարարել են, թե կասկածում են պատվիրակությանը՝ սահմանը ապօրինի հատելու և Ավստրիա մեկնելու մտադրության մեջ։ Զրույցը տեղի է ունեցել միայն բուլղարերեն և անգլերեն, իսկ ռուսերենով բացատրվելու փորձերը անտեսվել են։
Պատվիրակությունը ազատ է արձակվել միայն երկուսուկես ժամ անց, սակայն նրանց հրահանգվել է վերադառնալ օդանավակայան հոկտեմբերի 4-ին և լքել Բուլղարիան, հակառակ դեպքում նրանց սպառնացել է մուտքի արգելք։
Հայաստանի դեսպանը Սոֆիայում՝ Ծովինար Համբարձումյանը, պաշտոնական բողոքի նոտա է հղել Բուլղարիայի արտաքին գործերի նախարարին՝ դատապարտելով «բարեկամ երկրի պաշտոնական պատվիրակության հանդեպ անընդունելի և նվաստացուցիչ վերաբերմունքը»։
Չնայած միջադեպին, հայկական պատվիրակությունը կարողացել է մասնակցել Նովի Պազարում կազմակերպված տոնական միջոցառումներին։
Նմանատիպ հոդվածներ
«Լիդիանը» սխալվել է տնակի տեղադրման հարցում, վաղը մասնագետները մոտ 7 մետր կտեղափոխեն այլ տարածք.քաղաքապետ
«Լիդիան Արմենիա» ընկերությունը սխալվել է վագոն-տնակի տեղադրման հարցում, կգան համապատասխան մասնագետներ եւ կտեղափոխեն համա...
Զելենսկին հայտարարել է էներգակիրների մատակարարման հարցով հանդիպման մասին
Վլադիմիր Զելենսկին ասել է, որ ռազմավարական հանդիպում է անցկացրել էներգիայի մատակարարման հարցերի շուրջ։ «Ռազմավարական հան...
Քաղաքական գործչի հայրը անհետ կորել է
Երեկ՝ հուլիսի 27-ին, առավոտյան ժամը 07։00-ից Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները, ոտիկանության Իջևանի բաժնի...
Երևանի համայնքային 151 դպրոցներից 143-ում սմարտֆոնների օգտագործումն արգելվել է
Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ՝ Երևանի համայնքային 151 դպրոցներից 143-ում սմարտֆոնների և էլեկտրոնային այլ սարքերի օգտ...