Քաղաքական գործչի հայրը անհետ կորել է
Երեկ՝ հուլիսի 27-ին, առավոտյան ժամը 07։00-ից Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները, ոտիկանության Իջևանի բաժնի համայնքային ոստիկանության և քրեական հետախուզության բաժանմունքների ծառայողները Աչաջուր գյուղի հարակից անտառներում որոնողական աշխատանքներ են կատարում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, 1 օր առաջ ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել Աչաջուր գյուղի բնակչից, ով հայտնել է, որ հայրը՝ 86-ամյա Գրիշա Քոքոբելյանը, դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Երեկ մինչև մութն ընկնելը որոնողական աշխատանքները արդյունք չեն տվել։ Եվ ժամը 21։00-ին մթության և բարդ ռելիեֆի պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են։ Այսօր՝ հուլիսի 28-ին, վաղ առավոտվանից աշխատանքները վերսկսվել են։
Շամշյանի տեղեկություններով՝ որոնվող Գ․ Քոքոբելյանը հայտնի քաղաքական գործիչ Խաչատուր Քոքոբելյանի հայրն է։ Եվ նրա անհայտ կորելու փաստով այսօր քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում վարույթ է նախաձեռնվել։ Որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև Խ․ Քոքոբելյանի հարազատներն ու համագյուղացիները։
Նմանատիպ հոդվածներ
ԿԱՐևՈՐ. Ադրբեջանը կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանին. ՊՆ
Հուլիսի 28-ին՝ ժամը 12։00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ...
Մարտակերտում իրավիճակը լարված է. ՊԲ-ն դեռ լուռ է
Մեր տեղեկություններով՝ ադրբեջանական սադրանքը տեղի է ունենում Մարտակերտի շրջանում: Թելեգրամյան ալիքները նշում են, որ լարվ...
Ի վերջո ի՞նչ որոշվեց. Տաթև Խաչատրյանը` մետրոպոլիտենի աշխատակիցները գործադուլի մասին
Ինչպես արդեն հայտնել էինք, առավոտյան Երևանի մետրոպոլիտենի աշխատակիցները գործադուլ էին արել: Ավելի ուշ պարզ դարձավ, որ գն...
Մետրոպոլիտենում գործադուլ են սկսել. մանրամասներ
Հարգելի համաքաղաքացիներ, առավոտյան վեցից Երևանի մետրոն չի գործում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Երևանի...