Հունվար–սեպտեմբերին բյուջեի մուտքերը գերակատարվել են 13.9 տոկոսով. Փաշինյան
2025թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին պետական բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը ծրագրվածի նկատմամբ գերակատարվել են 7.4 մլրդ դրամով։
Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Պետական բյուջե են մուտքագրվել 2 տրլն 13 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ ավել են 13.9 տոկոսով կամ 245.6 միլիարդ դրամով։
Շնորհակալություն եմ հայտնում աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը վճարող բոլոր քաղաքացիներին եւ այն պետական ծառայողներին, ում աշխատանքը նպաստում է պետական բյուջեի հարկային եկամուտների աճին»։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ն չի թողնում մեր կաթնամթերքը գնա իրենց մոտ, բայց իրենց ապրանքը մեր մոտ անխոչընդոտ վաճառվում է. Գաբրիելյան
Մենք ստեղծո՞ւմ ենք մարմին, որը անկախ ԵԱՏՄ սահմանված չափանիշներից, կարող թույլ տալ, որ որևէ տնտեսվարող որևէ ապրանք ներմու...
Հնդկաստանը հրաժարվում է ռուսական նավթից. Թրամփի դիվանագիտությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է հնդկական ապրանքների լրացուցիչ 25% մաքսատուրքը։ Հայտնում է Bloomberg-ը: Դ...
ԱՄՆ-ն և ևս 11 երկրներ սպառնում են հուսիթներին. հետևանքներ կլինեն, եթե Կարմիր ծովում նավերի վրա հարձակումները շարունակվեն
Եմենի «Անսար Ալլահ» շարժման հուսիթ ապստամբները հետևանքներ կկրեն, եթե Կարմիր ծովում շարունակեն հարձակումները կոմերցի...
Արցախում բերքի իրացման խնդիրներով բնակիչները վաղվանից երթուղայինով կհասնեն Ստեփանակերտի կենտրոնական շուկա
Արցախում գյուղատնտեսական ապրանքների իրացման խնդիր ունեցող բոլոր բնակիչները հուլիսի 8-ից հնարավորություն կստանան միջհամայ...