ՌԴ-ն չի թողնում մեր կաթնամթերքը գնա իրենց մոտ, բայց իրենց ապրանքը մեր մոտ անխոչընդոտ վաճառվում է. Գաբրիելյան
Մենք ստեղծո՞ւմ ենք մարմին, որը անկախ ԵԱՏՄ սահմանված չափանիշներից, կարող թույլ տալ, որ որևէ տնտեսվարող որևէ ապրանք ներմուծել Հայաստան: Այս հարցն այսօր ԱԺ-ում «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ բարձրաձայնեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:
Շարունակելով հարցը նա ասաց. «Օրինակ` հիմա Ռուսաստանը չի թողնում մեր կաթնամթերքը գնա իրենց մոտ, իրենց կաթնամթերքը գալիս է մեր մոտ: Արդյո՞ք այս նախագծով այդ հարցը կենթակվի, թե մենք շարունակելու ենք այդ շուկան մեր հայ արտադրողի համար փակենք, բայց իրենց ապրանքը մեր խանութներում անխոչընդոտ կվաճառվի»:
Փոխնախարար Էկոնոմիկայի փոխնախարար Տաթևիկ Սարգսյանը նկատեց, որ այս պահին կերային հավելումներով բեռները կանգնած են սահմանին ու չեն ներմուծվում, այս նախագծով այդ հարցն է կարգավորվում, իսկ կաթի ու կաթնամթերքի հետ կապված հարցն այս նախագծով չի կարգավորվում։
«Այս նախագծով խոսքը գնում է կերային հավելումների մասին, կարգավորվում է իրավական դաշտը և ԵԱՏՄ կանոնակարգով 317 որոշմամբ պետք է անդամ պետություններում գրանցված լինի տվյալ արտադրանքը, որպեսզի թույլատրվի ներմուծել: Տվյալ պահին բեռները կանգնած են սահմանին, այս նախագծով կարգավորվում է այդ հարցը, կաթի հետ կապված կարգավորումը այս նախագծով չի սահմանվում»,-ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
«Ամերիաբանկը» վաճառվեց․ կառուցվածքում փոփոխություններ են արվել
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն վաճառվեց, կառուցվածքում փոփոխություններ են արվել։ Բանկի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ բաժ...
Հայտնի է` 2024-ի 1-ին եռամսյակում Թուրքիայից Հայաստան արտահանմանումը որքան է կազմել
Թուրքիայի առևտրի նախարարությունը և արտահանողների խորհուրդը հրապարակել է 2024-ի առաջին եռամսյակում կատարված արտահման ծավա...
Գրեթե ամբողջությամբ ոչնչացվել են Խարկովի կարևոր ենթակառուցվածքները․ Տերեխով
Ռուսական բանակը գրեթե ամբողջությամբ ոչնչացրել է Խարկովի կարևոր ենթակառուցվածքները։ Այս մասին «Լիգա» կայքին տված հարցազրո...
Որքան է գնահատվել «Կրոկուս»-ի ահաբեկչության հետևանքով հասցված վնասի ընդհանուր չափը
«Կրոկուս»-ի ահաբեկչության հետևանքով հասցված վնասի ընդհանուր չափը գնահատվում է շուրջ 9,5-11,4 միլիարդ ռուբլի: Այս մասին տ...