ԱՄՆ-ն և ևս 11 երկրներ սպառնում են հուսիթներին. հետևանքներ կլինեն, եթե Կարմիր ծովում նավերի վրա հարձակումները շարունակվեն
Եմենի «Անսար Ալլահ» շարժման հուսիթ ապստամբները հետևանքներ կկրեն, եթե Կարմիր ծովում շարունակեն հարձակումները կոմերցիոն նավերի վրա: Այս մասին ասված է Սպիտակ տան՝ Ավստրալիայի, Բահրեյնի, Բելգիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Դանիայի, Իտալիայի, Կանադայի, Նիդեռլանդների, Նոր Զելանդիայի, ԱՄՆ-ի և Ճապոնիայի հետ համատեղ հայտարարության մեջ։
Ինչպես նշվում է փաստաթղթում, այս երկրների իշխանությունները «հութիներին զգուշացնում են հետագա հարձակումներից», որոնք «անօրինական, անընդունելի կերպով և լրջորեն ապակայունացնում են» իրավիճակը։ Հայտարարության մեջ ընդգծվում է, որ «հարձակումները նավերի վրա, ներառյալ առևտրային, անօդաչու թռչող սարքերի, փոքր նավակների և հրթիռների կիրառմամբ, ներառյալ նման նավերի դեմ հականավային բալիստիկ հրթիռների առաջին օգտագործումը, ուղղակի սպառնալիք են նավարկության ազատությանը»:
Երկրների ներկայացուցիչները «կոչ են անում անհապաղ դադարեցնել այդ անօրինական հարձակումները և ազատ արձակել կալանված նավերն ու անձնակազմերին»։ «Հուսիթները կրելու են հետևանքները, եթե նրանք շարունակեն սպառնալ կյանքին, համաշխարհային տնտեսությանը և ազատ առևտրին տարածաշրջանի կարևոր ջրային ուղիներով: Մենք հավատարիմ ենք մնում կանոնների վրա հիմնված միջազգային կարգին և պարտավորվում ենք պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր վնասակար գործունեություն են իրականացնում»,- ասված է հաղորդագրությունում։ Այդ հայտարարության մեջ նաև նշվում է, որ հութիների հարձակումները «լուրջ միջազգային խնդիր են, որոնք պահանջում են համատեղ գործողություններ»:
Նմանատիպ հոդվածներ
Սաուդյան Արաբիան կնվազեցնի նավթի գները. ԶԼՄ
Սաուդյան Արաբիան կնվազեցնի նավթի գները գնորդների համար բոլոր տարածաշրջաններում, ներառյալ Էր Ռիադի ասիական առանցքային շու...
Աշխարհը կարող է բախվել ՀՆԱ-ի մեծ անկման՝ Թայվանի շուրջ ռազմական սրման դեպքում
Աշխարհը կարող է բախվել ՀՆԱ-ի մեծ անկման՝ Թայվանի հարցում ԱՄՆ գործողությունների պատճառով։ Bloomberg-ի վերլուծաբանները կան...
Թուրքական լիրայի արժեզրկումը պատմական ռեկորդ է սահմանել
Թուրքական լիրայի արժեզրկումը պատմական ռեկորդ է սահմանել: Այս մասին հայտնում է РБК–ն:Նշվում է, որ 1 ԱՄՆ դոլարն այժմ կազմո...
ՊԵԿ աշխատողների աշխատավարձը կհիմնվի կատարողականի ցուցանիշերի վրա
Պետական եկամուտների կոմիտեում անհրաժեշտ է ներդնել վարձատրության նոր համակարգ, որը հիմնված կլինի կատարողականի ցուցանիշներ...